Կալկաթայում նշուվել է երիտասարդների եւ սիրոյ բարեխոս Սուրբ<br /> Սարգսի տոնը<br />


Կալկաթայում նշուվել է երիտասարդների եւ սիրոյ բարեխոս Սուրբ
Սարգսի տոնը

  • 01-02-2010 19:30:00   |   |  Հասարակութիւն
ԿԱԼԿԱԹԱ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կալկաթայում առանձնայատուկ ձեւով նշուվել է երիտասարդների եւ սիրոյ բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի եւ նրա որդու` Սուրբ Մարտիրոսի տոնը: Ինչպէս հաղորդում է hetq.am կայքէջը, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում կազմակերպուել է նկարչութեան մրցոյթ: Նախապէս յայտարարուած մրցոյթի մասնակից աշակերտները պէտք է նկարեին Ս. Սարգսին: Մրցոյթից առաջ հնդկահայոց հովիւ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Խորէն աբեղայ Յովհաննիսեանը օրհնել է դպրոցի դահլիճում հավաքվածներին եւ խօսել տոնի խորհրդի եւ կարեւորութեան, Զորավարի նահատակության մասին: Նա հորդորել է իր սաներին սիրել միմեանց, եկեղեցին, հայրենիքը, հանդուրժող լինել: Իսկ նկարչութեան մրցոյթի աւարտին հայր Խորենը լաւագոյն աշխատանքների համար պարգեւատրել է երեք նկարիչների, գրում է Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի մամուլի բաժինը:
  -   Հասարակութիւն