Անթիլիասի Մայրավանքում տեղի է ունեցել Արեւելյան Ուղղափառ<br /> եկեղեցիների եւ Կաթոլիկ եկեղեցու աստուածաբանական երկխօսութեան 7-րդ<br /> հանդիպումը<br />


Անթիլիասի Մայրավանքում տեղի է ունեցել Արեւելյան Ուղղափառ
եկեղեցիների եւ Կաթոլիկ եկեղեցու աստուածաբանական երկխօսութեան 7-րդ
հանդիպումը

  • 30-01-2010 09:00:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 27-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքում կատարուել է Արեւելյան Ուղղափառ (ոչ քաղկեդոնական) եկեղեցիների եւ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու միջեւ տեղի ունեցող աստուածաբանական երկխոսությունների 7-րդ նստաշրջանը: Անթիլիասում այս հանդիպման հրաւէրը տրուել է Արամ Ա կաթողիկոսի կողմից եւ ժողովականները հիւրընկալուել են Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքում: Առաւօտեան, Մայր Տաճարում կատարուված եկեղեցական արարողութիւնից յետոյ, «Կիլիկիա» թանգարանի ժողովասրահում տեղի է ունեցել 7-րդ նստաշրջանի բացումը, տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մամլոյ հաղորդագրութիւնից: Առաջին երկու օրերին քննարկուել է հետեւեալ հարցը. «Եկեղեցիներն ինչպէս ընդունեցին Տիեզերական ժողովները եւ ինչպէս արտայայտեցին իրենց` իրար հետ հաղորդության մէջ լինելը եւ այս երկու պարագաներում Հռոմը մասնաւոր դերակատարութիւն ունեցաւ»: Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը եւ Հայր Լեւոն Զեքյանը առանձին դասախօսութիւններով ներկայացրել են տուեալ նիւթի վերաբերեալ հայկական աղբիւրները, իսկ Մետրոպոլիտ Բիշոն ներկայացրել է ղպտական աղբիւրները: Մետրոպոլիտ Բիշոն ներկայացրել է ղպտական աղբիւրները: Դասախօսական ելոյթներից յետոյ տեղի է ունեցել ընդհանուր քննարկում, որի ընթացքում ժողովականները հիմնուելով պատմական տուեալների վրայ` պարզել են իրենց տեսակետները, առաւել լուսաբանելով տիեզերական ժողովների պատմական անցեալը: Ժողովականները առիթ են ունեցել նաեւ Վեհարանի դահլիճում պաշտօնապէս հանդիպելու Արամ Ա կաթողիկոսի հետ եւ Նորին Սրբութիւնը իր պատկերացումը եւ սպասումներն է արտայայտել աստուածաբանական այս երկխօսութեան առնչութեամբ: Երկխօսութեան մասնակից բարձրաստիճան եկեղեցականներն ու աստուածաբանները միասնաբար այցելել են Մայրավանքի Նահատակաց Հուշարձան-Մատուռը եւ իրենց յարգանքի տուրքն են մատուցել հայ ժողովրդի մէկուկէս միլիոն զոհերի յիշատակին:
  -   Հասարակութիւն