«Ազդակը» եւ «Ֆրանս-Արմէնին» սերտօրէն համագործակցում են<br />


«Ազդակը» եւ «Ֆրանս-Արմէնին» սերտօրէն համագործակցում են

  • 29-01-2010 18:00:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 29 ՀՈՒՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բեյրութում լոյս տեսնող «Ազդակ» հայկական օրաթերթը եւ ֆրանսիական «Ֆրանս-Արմէնին» համագործակցութեան առաջին քայլերն են կատարում, տեղեկացնում է radiovaticana.org կայքէջը: «Ֆրանս-Արմենիի» խմբագրակազմի երիտասարդ քաղաքագէտ Տիգրան Եկավյանը գրեթէ մէկ ամիս է, ինչ գտնւում է «Ազդակի» խմբագրութիւնում, մասնակցում է խորհրդակցութիւնների, քննարկումների, հայերէն յօդուածներ գրելու փորձառություն է ձեռք բերում: Տիգրան Եկավյանը հանդէս է եկել «Ազդակի» մամլոյ ասուլիսի ժամանակ` ֆրանսահայ մամուլի պատմութիւնը, այսօրը, ներկան ու ապագայի հեռանկարները ներկայացնող զեկուցումով: Երկու թերթերի համագործակցութեան շրջանակներում նշանակալի է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հետ Տիգրան Եկավյանի վարած միացեալ հարցազրոյցը ամենահրատապ եւ արդիական հարցերի շուրջ:
  -   Հասարակութիւն