Կառավարութիւնը հաստատեց Երեւանում կոշտ կենցաղային<br /> թափօնների աղբահանութեան կառավարման հայեցակարգը<br />


Կառավարութիւնը հաստատեց Երեւանում կոշտ կենցաղային
թափօնների աղբահանութեան կառավարման հայեցակարգը

  • 29-01-2010 15:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան յունվարի 29-ի նիստում հաստատուեց Երեւանում կոշտ կենցաղային թափօնների աղբահանութեան կառավարման հայեցակարգը: Ինչպէս նշեց էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, քանի որ քաղաքային աղբավայրը շահագործվում է ոչ արդիւնաւէտ, Հայաստանի կառավարութիւնը դիմել է Համաշխարհային բանկին կից գործող Ենթակառուցուածքների պետական մասնաւոր խորհրդատուական կառոյցին` օժանդակելու Երեւանի աղբահանութեան համակարգում մասնաւոր հատուածի ներգրաւման գործում: Իրականացուել է Երեւանի աղբահանութեան տեխնիկատնտեսական ուսումնասիրութիւն, որն էլ հիմք է հանդիսացել նշուած հայեցակարգի մշակման համար: Առկայ խնդիրներն են` աղբաhանության եւ սանիտարական մաքրման ծառայութիւնների մատուցման ցածր որակը, շահագործւող տեխնիկայի մաշվածութիւնը, օրենսդրական դաշտի եւ որակի չափանիշների համակարգի բացակայութիւնը, վարձավճարների հաւաքագրման թերի համակարգը, քաղաքի տարբեր հատուածներում աղբի մեծ կուտակումների առկայութիւնը, կամայական տեղերում աղբանետումները եւ այլն: Ն.Երիցյանի խօսքերով, հայեցակարգի նպատակն է պետութիւն-մասնաւոր հատուած համագործակցութեան միջոցով բարելաւել Երեւանի աղբահանութեան եւ սանիտարական մաքրման համակարգերը` համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին, աղբահանութեան եւ սանիտարական մաքրման համակարգերի բարելաւման փորձը յետագայում տարածել հանրապետութեան միւս բնակավայրերի վրայ: Ըստ նախարարի, կյայտարարուի մրցոյթ Երեւանում աղբահանութեան եւ սանիտարական մաքրման օպերատորների եւ Նուբարաշէնի աղբավայրի շահագործողի ընտրութեան նպատակով: Ն.Երիցյանը նշեց նաեւ, որ հայեցակարգով նախատեսուած աշխատանքների շոշափելի արդիւնքները նկատելի կլինեն 2011թ.-ի կէսերին:
  -   Հասարակութիւն