Թրքահայ Ուսուցչաց հիմնարկում քննութեան են դրուել հայերէն<br /> թարգմանված դասագրքերը<br />


Թրքահայ Ուսուցչաց հիմնարկում քննութեան են դրուել հայերէն
թարգմանված դասագրքերը

  • 28-01-2010 18:00:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 21-ին եւ 22-ին, Կրթութեան նախարարութեան հինգ հոգանոց յանձնախումբ է աշխատել Թրքահայ Ուսուցչաց հիմնարկում: Ինչպէս տեղեկացնում է «Մարմարան», յանձնախումբը քննել է հայերէն թարգմանված` նախակրթարանների թվաբանության ու կենսաբանութեան յատուկ դասընթացի եւ վարժութեան դասագրքերը: Յանձնախումբը հաստատել է, որ դասագրքերի թարգմանությունները համապատասխանում են թուրքական բնագրերին եւ տեղեկագիր է պատրաստել այդ մասին: Նախարարութեան կողմից այդ տեղեկագրի վաւերացումից յետոյ դասագրքերը կտպագրուեն պետական միջոցներով, գրում է թերթը:
  -   Հասարակութիւն