Գումարուել է Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի<br /> 3-րդ նիստը<br />


Գումարուել է Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի
3-րդ նիստը

  • 28-01-2010 14:30:00   |   |  Հասարակութիւն
ԹԱՎՐԻԶ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ատրպատականի հայոց թեմի կենտրոն Թավրիզի ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում գումարուել է Պատգամաւորական ժողովի Բ նիստը` թեմակալ առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանի նախագահութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «Ալիքը», ժողովին մասնակցել են Թավրիզի, Ուրմիո եւ Սալմաստի պատգամաւորները, թեմական խորհուրդը եւ հաշուեքննիչ մարմինը: Ժողովի ատենապետներն են եղել Մկրտիչ Թումանյանը եւ Փայլակ Սահակեանը: Տերունական աղօթքից յետոյ Նշան Սրբազանը ժողովականներին փոխանցել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսի հայրապետական ողջոյնները: Ապա իր գոհունակութիւնն է յայտնել թեմի նորընտիր Թեմական խորհրդի եռամսյա գործունէութեան վերաբերեալ, ինչպէս նաեւ` Ուրմիո նորընտիր Գործակալական խորհրդի եւ Սալմաստի պատգամաւորի ազգանուէր աշխատանքի կապակցութեամբ: Այնուհետեւ դիւանը գործադրել է առաջարկուած եւ նախատեսուած օրակարգերը, եւ Ա ատենադպիր Անի Մելիքյանն ընթերցել է նախկին նիստի արձանագրութիւնը եւ վաւերացրել: Օրակարգում քննարկուել են թեմի տարածքների հարցը, մանաւանդ հայաթափ շրջանների պարագայում, շինարարական աշխատանքներ իրագործելու կարեւորութիւնը եւ թեմի տնտեսական վիճակը բարելաւելու անհրաժեշտութիւնը: Ժողովին առաջարկուել է թեմակալ առաջնորդ Սրբազան հոր եւ դիւանի կողմից խնդրագիր ներկայացնել Արամ Ա կաթողիկոսին` հայրապետական օրհնություն եւ հաստատում ստանալու համար: Քննարկուել է նաեւ Արամ Ա կաթողիկոսի պաշտօնական հրավէր-նամակը` Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի դիւանի` առաջիկայում Անթիլիաս այցելելու եւ Վեհափառ Հայրապետի, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային կենտրոնական վարչութեան հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու: Օրակարգում լսուել է նաեւ Ուրմիո հոգեւոր հովիւ կամ ծխատեր քահանա ունենալու հարցը: Ժողովի աւարտին Սալմաստի պատգամաւորը մտահոգութիվւն է յայտնել որոշ տարածքների, մշակոյթային կոթողների եւ լքվածության երեւույթների առթիւ:
  -   Հասարակութիւն