Տարակարծութիւններ են ծագել Պոլսո հայոց պատրիարքարանի<br /> Կրոնական ժողովի եւ պատրիարքական ընտրութիւնների նախաձեռնող<br /> յանձնախմբի միջեւ<br />


Տարակարծութիւններ են ծագել Պոլսո հայոց պատրիարքարանի
Կրոնական ժողովի եւ պատրիարքական ընտրութիւնների նախաձեռնող
յանձնախմբի միջեւ

  • 26-01-2010 19:30:00   |   |  Հասարակութիւն
ՊՈԼԻՍ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 25-ին, Պոլսո հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի եւ պատրիարքական ընտրութիւնների նախաձեռնող յանձնաժողովի միջեւ տարակարծութիւններ են ծագել: Ինչպէս տեղեկացնում է «Մարմարան», անցեալ շաբաթ պարզուել է, որ հակառակ Կրոնական ժողովի որոշման, որ ընտրութիւնները տեղի են ունենալու աթոռակից պատրիարք ընտրելու նպատակով, եւ որ աթոռակիրց պատրիարք ընտրելու համար պէտք է դիմում ներկայացուի իշխանութիւններին, նախաձեռնող մարմինը, ընդառաջելով իրաւագէտների յանձնարարութեանը եւ հակասելով Կրոնական ժողովի որոշմանը, առանց վերջինի կարծիքը հաշուի առնելու, դիմում է կատարել` ուղղակի պատրիարքի ընտրութեան համար, եւ ոչ թէ` աթոռակից պատրիարքի: Թերթից տեղեկանում ենք, որ Կրոնական ժողովը յունվարի 25-ի իր զեկույցով ընդվզել է նախաձեռնող մարմնի այս դժուվար հասկանալի գործելակերպի դէմ, եւ հաստատել է, որ «պարտն ու պատշաճը պիտի տնօրինվի»: «Ուզում ենք յուսալ, որ նախաձեռնող մարմինը, որ կազմուած է բանիմաց անձերից, կգիտակցի, որ սխալ է գործել եւ քայլեր կձեռնարկի, որոնք կը փրկեն համայնքը անհաճոյ հակամարտութիւններից ու ժամավաճառություններից», գրում է «Մարմարան»:
  -   Հասարակութիւն