Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանաւորութեամբ<br /> անցկացուող «Խաչիկ Պապիկյան» հայոց լեզուի եւ գրականութեան մրցոյթին<br /> մասնակցել է շուրջ 60 աշակերտ<br />


Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանաւորութեամբ
անցկացուող «Խաչիկ Պապիկյան» հայոց լեզուի եւ գրականութեան մրցոյթին
մասնակցել է շուրջ 60 աշակերտ

  • 26-01-2010 18:30:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յունվարի 23-ին, Ազգային «Ե. Մանուկեան» քոլեջի սրահում` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հովանաւորութեամբ անցկացուել են լիբանանահայ վարժարանների միջնակարգ եւ երկրորդական բաժինների հայոց լեզուի եւ գրականութեան «Խաչիկ Պապիկյան» հիմնադրամի մրցումները, որոնց մասնակցել է շուրջ 60 աշակերտ: Ինչպէս տեղեկացնում են Անթիլիասի Պատրիարքարանի մամլոյ ծառայութիւնից, 18 միջնակարգ վարժարանները մրցումներին ներկայացրել են 36, իսկ 12 երկրորդական դպրոցները` 22 աշակերտ: Մրցումներն անցել են աշխոյժ մթնոլորտում, իւրաքանչիւր մասնակից աշխատել է հնարաւորին չափ ճիշտ պատասխանել ուղագրական, բոռոգիտական, քերականական, գրականագիտական, վերլուծական եւ շարադրական հարցերին: Մրցումները ցոյց են տուել, որ նման նախաձեռնութիւնները ոչ միայն օգտակար են այլեւ կարեւոր` աշակերտների մօտ հայերէնի նկատմամբ հետաքրքրութիֆւնը զարգացնելու առումով: Մրցումների երկրորդ փուլը` հայոց պատմութիւնից եւ կրօնից, տեղի է ունենալու մարտին: Այս տարի անցկացուելու նաեւ հայ երգի մրցոյթ: Յաղթողները պարգեւատրվելու են Արամ Ա կաթողիկոսի կողմից` հանդիսաւոր մրցանակաբաշխութեան ժամանակ:
  -   Հասարակութիւն