Ազատութեան հրապարակում կառուցւող ավտոկայանտեղի շինարարական<br /> աշխտանքները կաւարտուեն մայիսին<br />


Ազատութեան հրապարակում կառուցւող ավտոկայանտեղի շինարարական
աշխտանքները կաւարտուեն մայիսին

  • 23-01-2010 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի Ազատութեան հրապարակում կառուցւող ստորգետնեայ ավտոկայանտեղի շինարարական աշխատանքները նախատեսւում է աւարտել այս տարուայ մայիսին: Ինչպէս յունվարի 23-ին ավտոկայանտեղիում ընթացող շինաշխատանքներին ծանօթանալուց յետոյ նշեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը, աւտոկայանատեղի կառուցումը շատ կարեւոր է յատկապէս քաղաքի երթեւեկութիւնը թեթեւացնելու առումով, քանի որ հրապարակի տակ գնտվող եռահարկ, ժամանակակից տեխնիկական յագեցուածութեամբ կայանատեղին նախատեսուած է միաժամանակ 500 մեքենա կայանելու համար: Աւտոկայանատեղի կառուցման համար ընդհանուր առմամբ կծախսուի 4 մլրդ 150 մլն դրամ: «Կայանատեղին շատ կարեւոր է Երեւանի համար, որովհետեւ քաղաքի կենտրոնը բեռնաթափւում է մեքենաներից, արդիւնքում բաւականին անցանելի փողոցներ կունենանք: Նախատեսում ենք նման եւս մի քանի աւտոկայանատեղիներ ստեղծել Երեւանում»,- ասաց նա: Ստորգետնեայ ավտոկայանատեղիի շինարարութիւնը սկսուել է 2008 թ.-ի 4-րդ եռամսյակում, որն իրականացնում է «Ռենկօ» ՍՊԸ-ն: Ընկերութեան տեխնիկական տնօրէն Տիցիանո Ռոնկին քաղաքապետին աշխատանքների ընթացքը ներկայացնլիս նշեց, որ կայանատեղիում կտեղադրուեն օդափոխության, լուսաւորութեան, անվտանգութեան լաւագոյն համակարգերը: Ավտոկայանատեղում ամբողջ շարժը կնկարահանուի տեսախցիկներով, կլինեն նաեւ ցուցանակներ վարորդներին ուղղորդելու համար: Հաշմանդամների համար նախատեսուած են տեղափոխությունը հեշտացնելու համար վերելակներ: Կայանատեղից օգտուելու համար քաղաքապետարանը կմշակի քաղաքականութիւն եւ գնացուցակ, որոնք լրացուցիչ կներկայացուեն քաղաքացիներին: Եւրոպական աւտոմատացուած մեխանիզմները ցոյց կտան, թէ որ հարկում որքան տեղ կայ ազատ եւ ինչպէս կարելի է օգտուել: Գ.Բեգլարեանը ընդգծեց, որ առեւտրի կրպակներ ստորգետնեայ կայանատեղում չեն լինի, իսկ բեռնատարներ մեքենաներին կարգելուի այնտեղ կայանել: Նշուեց նաեւ, որ շինաշխատանքների աւարտից յետոյ Ազատութեան հրապարակում գտնուող Յովհաննէս Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարեանի յուշարձանները նոյնութեամբ կվերականգնուեն, եւ հրապարակը կստանայ իր նախկին տեսքը: Առաջիկայում կկատարուեն հրապարակի ծածկի ջրամեկուսացման եւ ասֆալտապատման աշխատանքներ: Արդէն աւարտուել են հատակների, ներքին յարդարման աշխատանքները, հակահրդեհային խողովակաշարի մոնտաժը, ներկայումս ընթանում է էլեկտրասարքավորումների տեղադրումը:
  -   Տնտեսութիւն