2009թ.-ին Հայաստանում ոռոգման եւ խմելու ջրի համակարգերում<br /> կատարուել է 27 մլրդ դրամի ներդրում<br />


2009թ.-ին Հայաստանում ոռոգման եւ խմելու ջրի համակարգերում
կատարուել է 27 մլրդ դրամի ներդրում

  • 22-01-2010 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ին Հայաստանի Տարածքային կառավարման նախարարութեան Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի կողմից կատարուել են նախատեսուած միջոցառումները, պահպանուել գերակայ խնդիրների պահանջները: Ինչպէս ՀՀ կառավարութիւնում յունվարի 22-ին տարեկան հաշուետւութեան ներկայացման ժամանակ նշեց կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը, անցած տարուայ ընթացքում ոռոգման եւ խմելու ջրի համակարգերում կատարուել է 27 մլրդ դրամի ներդրում, իսկ 2010թ.-ին դրանք կկազմեն 34-35 մլրդ դրամ: Ըստ Ա.Անդրէասեանի, համակարգում այսօր գործում են 44 ջրօգտագործող ընկերութիւններ, որոնք 2009թ.-ին ընդհանուր առմամբ ոռոգել են 130 հազար հող: Ընկերութիւնների կողմից միայն հաւաքագրումների գծով 2009թ.-ին գանձուել է շուրջ 16,85 մլրդ դրամ: Անդրադառնալով 2010թ.-ի ծրագրերին, Ա.Անդրէասեանը տեղեկացրեց, որ աշնանը նախատեսւում է շահագործման յանձնել Մարմարիկի ջրամբարը, որտեղ հնարաւոր կլինի ամբարել 23 մլն խմ ջուր: Այս տարի կմեկնարկի հիմնականում Արմաւիրի մարզում 84 կմ ընդհանուր երկարության ջրատար համակարգի վերանորոգման ծրագիրը: Դրա մի մասը նախատեսուած է վերանորոգել 2010թ.-ին, միւս մասը` յաջորդ տարուայ ընթացքում: Այս տարի կոմիտէն առաւել մեծ ուշադրութիւն կյատկացնի բնապահպանական ծրագրերին. կսկսուեն կոյուղիների մաքրման աշխատանքներ: Ջրաչափերի տեղադրման ուղղութեամբ աշխատանքները կշարունակուեն: Ա.Անդրէասեանը յայտնեց, որ առաջիկայ երկու տարում հանրապետութեան ողջ տարածքում ջրաչափերն ամբողջութեամբ պէտք է տեղադրուած լինեն: Նա նշեց, որ Եւրոպական վերականգնման եւ զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացyող վարկային ծրագրի շրջանակներում անցկացուել են Գաւառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան եւ Ջերմուկ քաղաքներում կոյուղացանցերի վերանորոգման, ինչպէս նաեւ Գաւառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման մրցույթները: Շինարարական աշխատանքներն արդէն ընթանում են: Ոռոգման ոլորտում 2009թ.-ի ընթացքում ներդրումային ծրագրերի արդիւնքում իրականացուել են, մասնաւորապէս, շուրջ 50 կմ-ից աւելի ջրագծերի, այդ թւում ներքին ցանցերի փոխարինման, 20-ից աւելի ջրամբարների նորոգման, 50-ից աւելի պոմպակայանների կառուցման ու նորոգման աշխատանքներ: Մեկնարկել է ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման վարկային ծրագիրը: Նշուեց նաեւ, որ 2009թ.-ին Սեւանայ լճից բաց է թողնվել 125 մլն խմ ջուր: Լիճ է տեղափոխուել 203 մլն խմ ջուր, ինչը նախորդ տարուայ ցուցանիշը գերազանցում է 12,39 մլն խմ-ով:
  -   Տնտեսութիւն