Սովյալների թիւն աշխարհում հասել է 963 մլն մարդու<br />


Սովյալների թիւն աշխարհում հասել է 963 մլն մարդու

  • 09-12-2008 16:32:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ Պարենի եւ գիւղատնտեսութեան կազմակերպութեան (ՊԳԿ) տուեալներով սովյալների թիւն աշխարհում այս տարի աճել է եւս 40 մլն մարդով եւ հասել 963 միլիոնի: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Դեկտեմբերի 9-ին հրապարակուած ՊԳԿ զեկոյցում, ուր պարունակւում են կազմակերպութեան նախնական հաշուարկները, ընդգծւում է, որ 2007 թուականին սովյալների թիւը մոլորակում կազմում էր 923 մլն մարդ: ՊԳԿ փորձագետները Երկրի սովյալ բնակչութեան թուի աւելացումը կապում են, գլխաւորապէս, սննդամթերքի գների մեծացման հետ: Մասնագէտների կարծիքով, թափ հաւաքող համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է վատթարացնել իրավիճակը:
  -   Միջազգային