Օբաման կհանդիպի Ալբերտ Գորի հետ<br />


Օբաման կհանդիպի Ալբերտ Գորի հետ

  • 09-12-2008 16:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման մտադիր է երեքշաբթի հանդիպել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի հետ: Գորը, որը Խաղաղութեան նոբելեան մրցանակի դափնեկիր է, նոյեմբերին կայացած ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւններում պաշտպանել է Օբամայի թեկնածութիւնը: Օբաման քանիցս բարձր գնահատական է տուել Գորին եւ այս տարուայ ապրիլին ընտրողների հետ նախընտրական հանդիպումներից մէկի ժամանակ խոստացել ԱՄՆ-ի նախկին փոխնագահին ընդգրկել իր վարչակազմի աշխատանքում, այդ թւում` գլոբալ տաքացման եւ կլիմայի փոփոխութիւնների խնդիրների առնչութեամբ:
  -   Միջազգային