ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է բնակելի տների<br /> վրայ<br />


ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է բնակելի տների
վրայ

  • 09-12-2008 16:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՍԱՆ ԴԻԵԳՈ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի ՌՕՈՒ F-18 կործանիչը ընկել է Սան Դիեգոյի բնակելի տների վրայ (Կալիֆորնիա): Երեք մարդ մահացել է, եւս մէկը համարւում է անհետ կորած, հաղորդում է BBC-ն: Ինքնաթիռը վթարի է ենթարկուել Միրամար ավիահանգրվանում վայրէջք կատարելիս: Օդաչուին յաջողուել է փրկվել, իսկ կործանիչը տապալուել է գետնին բազայից մօտաւորապէես 3,2 կիլոմետր հեռավորությամբ` համալսարանական աւանի շրջանում: Բազայի ներկայացուցիչները յայտնել են, որ երկտեղանոց F-18 Hornet ինքնաթիռը վարժական թռիչք է իրականացրել եւ այն ղեկավարել է միայն մէկ օդաչու:
  -   Միջազգային