Հայաստանի համախառն արտաքին ակտիւները 2008թ.-ի 3-րդ<br /> եռամսյակում 5 մլն 675,9 հազ. դոլարով աճել են<br />


Հայաստանի համախառն արտաքին ակտիւները 2008թ.-ի 3-րդ
եռամսյակում 5 մլն 675,9 հազ. դոլարով աճել են

  • 05-12-2008 16:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ համախառն արտաքին ակտիւները 2008թ.-ի երրորդ եռամսյակի վերջին կազմել են աւելի քան 1 մլրդ 585 մլն 247,5 հազ. ԱՄՆ դոլար` նոյն եռամսյակի սկզբի աւելի քան 1 մլրդ 579 մլն 571,6 հազ. դոլարի դիմաց, եւ աճել 5 մլն 675,9 հազ. դոլարով: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, նշուած ակտիւներից միջազգային պահուստները (համախառն արտաքին ակտիւներ ազատ փոխարկելի արժոյթով) 2008թ.-ի երրորդ եռամսյակի սկզբին կազմել են աւելի քան 1 մլրդ 579 մլն 570,9 հազ. դոլար, իսկ եռամսյակի վերջին` աւելի քան 1 մլրդ 585 մլն 246,8 հազ. դոլար : Դրանցից Արժոյթի միջազգային հիմնադրամում յատուկ փոխառության իրաւունքի ծաւալը նոյն եռամսյակի վերջին կազմել է աւելի քան 8 մլն 988 հազ. եւ աւելի քան 13 մլն 996,3 հազ. դոլար` եռամսյակի սկզբի մօտ 8 մլն 921,6 հազարի եւ աւելի քան 14 մլն 574,4 հազ. դոլարի դիմաց: ՀՀ զուտ արտաքին ակտիւները 2008թ.-ի երրորդ եռամսյակի վերջին կազմել են մօտ 1 մլրդ 398 մլն 220,1 հազ. դոլար, որից ազատ փոխարկելի արժոյթով` մօտ 1 մլրդ 398 մլն 219,4 հազ. դոլար, իսկ եռամսյակի սկզբին, համապատասխանաբար, աւելի քան 1 մլրդ 383 մլն 273,3 հազ. դոլար եւ աւելի քան 1 մլրդ 383 մլն 272,6 հազ.
  -   Տնտեսութիւն