Արդշինիւեստբանկը կրկին արժանացել է Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատի


Արդշինիւեստբանկը կրկին արժանացել է Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատի

  • 01-04-2011 13:43:27   |   |  Միջազգային
Արդշինիւեստբանկը կրկին արժանացել է Որակի կառավարման համակարգի միջազգային սերտիֆիկատի: ISO 9001:2008 սերտիֆիկատը շնորհուել է AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական կազմակերպութեան կողմից 2010թ. Արդշինինուեստբանկի կողմից իրականացուած աշխատանքների գնահատման արդիւնքում, որոնք ուղղուած էին որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը: 2008թ. դեկտեմբեր ամսին Արդշինիւեստբանկը AB Certification կազմակերպութեան կողմից առաջին անգամ արժանացել էր Որակի կառավարման ISO 9001:2000 սերտիֆիկատի: Սերտիֆիկատի ստացումը վկայում է այն մասին, որ Բանկն ապահովել է որակի միջազգային ստանդարտի պահանջները` յաճախորդների սպասարկման որակի պահպանման եւ կատարելագործման ուղղութեամբ: Ինչպէս նշեց Արդշինինուեստբանկի Վարչութեան նախագահի պաշտօնակատար Կարապետ Գեւորգեանը. «ISO 9001:2008 սերտիֆիկատի շնորհումը հաւաստումն է այն մեծածաւալ աշխատանքի, որը մշտապէս իրականացւում է Բանկի կողմից` բարձրորակ եւ ժամանակակից բանկային ծառայութիւնների ներդրման, ինչպէս որակի հսկողութեան գործընթացը մշտապէս կառավարուող պրոցէս դարձնելու համար»: Ժամանակակից տեխնոլոգիաները եւ փորձը Արդշինինուեստբանկին հնարաւորութիւն էն տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայութիւններ` վարկերի տրամադրում, քարտային ծառայութիւններ, աւանդների ընդունում, հաշիւների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիւ, երաշխիքներ, ինկասոյ, գործառոյթներ չէկերով, արտարժոյթով, արժէթղթերով եւ կանխիկ դրամով: Արդշինինուեսբանկն ունի 49 մասնաճիւղ Հհ-ում, 6 մասնաճիւղ` Լղհ-ում եւ ներկայացուցչութիւն Փարիզում: Բանկն արժանացել է Moody's-ի Ba2 երկարաժամկէտ եւ Not Prime կարճաժամկէտ` տեղական արժութային աւանդների, եւ Ba3 երկարաժամկէտ եւ Not Prime կարճաժամկէտ վարկանիշերի` արտարժութային աւանդների չափանիշներով, ինչպէս նաեւ ֆինանսական կայունութեան ("BFSR") “D-” վարկանիշին:
  -   Միջազգային