ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ<br /> ԿՈՒԼ ԿՏԱՅ 20 ՄԼՆ ԱՇԽԱՏԱՏԵՂ<br />


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
ԿՈՒԼ ԿՏԱՅ 20 ՄԼՆ ԱՇԽԱՏԱՏԵՂ

  • 21-10-2008 15:32:00   |   |  Միջազգային
ԺՆԵՎ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քսան միլիոն աշխատատեղ կանհետանա մինչեւ եկող տարուայ վերջ գլոբալ տնտեսութեան վրայ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցութեան հետեւանքով, նշում է Աշխատանքի միջազգային կազմակերպութիւնը (ԱՄԿ): Շինարարութիւն, անշարժ գոյք, ֆինանսական ծառայութիւններ եւ աւտոմոբիլային սեկտոր` հենց այս ճիւղերին առաջին հերթին կհասնի հարուածը, յայտնել է ԱՄԿ գլխաւոր տնօրէն Խուան Սոմավիան: Նա նշել է, որ ԱՄԿ-ն, որն աշխատում է շատ ու շատ կառավարությունների, գործատուների եւ բանուորների հետ համատեղ, կմասնակցի աշխատատեղերի ստեղծման հարցերի առնչութեամբ ճգնաժամի դէմ պայքարի քննարկման գործընթացին, հաղորդում է «Ռոյթերը»:
  -   Միջազգային