ՏԱԼԼԻՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Էստոնիայում 53 տարեկան
հասակում երկարատեւ հիւանդութիւնից յետոյ վախճանուել է յայտնի
հեռուստալրագրող եւ հաղորդավար Ուրմաս Օտտը, տեղեկացնում են
էստոնական ԶԼՄ-ները:
Ուրմաս Օտտը ծնուել է 1955 թուականի ապրիլի 23-ին: Աշխատել
սկսել է Էստոնիայի հեռուստատեսությունում 1986 թուականին: Նա մեծ
ժողովրդականութիւն ձեռք բերեց ԽՍՀՄ Կենտրոնական
հեռուստատեսութեամբ Խորհրդային Միութեան մշակոյթի եւ հասարակական
կեանքի ականաւոր գործիչների հետ հեռուստատեսային հարցազրոյցների
շնորհիւ: