ԴԵՏՐՈՅԹՈՒՄ ԱՆՅԱՅՏ ԱՆՁԸ ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ ԴՊՐՈՑԻ ՄՕՏ. ԿԱՆ<br /> ՏՈՒԺԱԾՆԵՐ<br />


ԴԵՏՐՈՅԹՈՒՄ ԱՆՅԱՅՏ ԱՆՁԸ ԿՐԱԿ Է ԲԱՑԵԼ ԴՊՐՈՑԻ ՄՕՏ. ԿԱՆ
ՏՈՒԺԱԾՆԵՐ

  • 17-10-2008 16:47:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԴԵՏՐՈՅԹ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Զինուած մի տղամարդ անյայտ պատճառներով կրակ է բացել Դետրոյթի դպրոցներից մէկի մօտ, որի հետեւանքով զոհուել է 16 տարեկան մի դեռահաս, եւս երեքը` վիրաւորուել: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»: Ըստ տեղի ոստիկանապետի, զինուած մարդը դուրս է եկել մեքենայից եւ սկսել կրակել աշակերտների ուղղութեամբ, որից յետոյ դիմել փախուստի: Պատահարի մանրամասները չեն հաղորդւում:
  -   Միջազգային