ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԵՎ ԿԱՄԲՈՋԱՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ<br />


ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԵՎ ԿԱՄԲՈՋԱՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

  • 15-10-2008 17:09:00   |   |  Միջազգային
ԲԱՆԳԿՈԿ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 15-ին ինտենսիվ փոխհրաձգություն է սկսուել Թաիլանդի եւ Կամբոջայի սահմանում երկու երկրների զինվորականների միջեւ, հաղորդում է «Ռոյթերը»: Փոխհրաձգությունն իրականացւում է հրաձգային զենքից եւ նռնականետներից: Կրակոցերը լսւում են Պրեախ Վիխեար տաճարի տարածքի երկու կողմերից, որի տարածքային պատկանելութեան համար վէճն էլ լարուածութեան պատճառ է դարձել Պնոմպենի եւ Բանգկոկի միջեւ: Թաիլանդի ռազմաօդային ուժերը բերուել են մարտական բարձր պատրաստութեան վիճակի:
  -   Միջազգային