ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2008»-Ը<br /> ԿՄԵՐԿՆԱՐԿԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ <br />


ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2008»-Ը
ԿՄԵՐԿՆԱՐԿԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

  • 14-10-2008 15:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը այս տարի կանցկացուի նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին հիմնադրամի Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, ամբողջ աշխարհում մարաթոնի հեռարձակմանը հնարաւորութիւն ունեն հետեւելու աւելի քան յիսուն միլիոն ընտանիքներ, որոնցից քառասուն միլիոնը` ԱՄՆ-ում: 1996թ.-ից իրականացyող ամենամեայ հեռուստամարաթոնը տարէցտարի հավաքագրվող գումարների աճ է արձանագրում: Իր գործունէութեան 17 տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է շուրջ 185 մլն դոլարի ծրագրեր: Նշուեց նաեւ, որ այս անգամ նվիրատվությունները կիրականացուեն նոր, հեշտացուած կարգով: Մինչեւ տարեվերջ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել Հայաստանի եւ Արցախի գիւղերի զարգացմանն ուղղուած դրամահավաքին` համապատասխան ներդրումները փոխանցելով «Հայփոստ»-ի բաժանմունքների միջոցով: Եթէ նախկինում Հայաստանում բնակուող մանր նուիրատւութիւններ կատարել ցանկացող քաղաքացիները դժուարանում էին իրենց հարիւր կամ հազար դրամը փոխանցել հիմնադրամին, այժմ դա միանգամայն իրագործելի է. անկախ նուիրատւութեան չափից: Անգամ եթէ այն կազմում է 10 դրամ, ապա փոստային բաժանմունքների օպերատորներն այսուհետ պատրաստ են ընդունել գումարը` նվիրատուին տրամադրելով համապատասխան կտրօն: «Հեռուստամարաթոն 2008»-ի գլխաւոր հովանաւորն է «վիվասել-ՄՏՍ»-ը, հովանաւորներ` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Հայփոստ» ՓԲԸ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը, ինֆորմացիոն հովանաւորը` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը` Հ1-ը:
  -   Տնտեսութիւն