<br /> <br /> Ըստ Միխայիլ Աղաջանեանի Հարաւային Կովկասի շուրջ վերջին զարգացումներն ի յայտ են բերում տարածաշրջանային իրավիճակի ընկալումների խորացում ԱՄՆ - Ռուսաստան մրցակցող կողմերում<br /> <br />




Ըստ Միխայիլ Աղաջանեանի Հարաւային Կովկասի շուրջ վերջին զարգացումներն ի յայտ են բերում տարածաշրջանային իրավիճակի ընկալումների խորացում ԱՄՆ - Ռուսաստան մրցակցող կողմերում

  • 31-03-2011 12:39:49   | Հայաստան  |  Յօդուածներ
Հարաւային Կովկասի շուրջ վերջին զարգացումներն ի յայտ են բերում տարածաշրջանային իրավիճակի ընկալումների խորացում ԱՄՆ - Ռուսաստան մրցակցող կողմերում: Վրացական բարդութիւններին, որոնք 2008թ. օգոստոսից կրում են անհաշտ բնոյթ, Ռուսաստանի եւ Ամն-ի յարաբերութիւններում աւելացել են նաեւ բարդութիւնները հայկական եւ ադրբեջանական ուղղութեամբ: Ռուսաստանը ջանում է փոխհաւասար քաղաքականութիւն վարել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում, Ամն-ը մտադիր է նոյն մօտեցումն իրականացնել, եւ դա շատերին առիթ է տալիս մտածելու, որ տարածաշրջանի ամենագլխաւոր հակամարտութեան` ղարաբաղեանի շուրջ Ամն-ի եւ Ռուսաստանի միջեւ փոխըմբռնում կայ: Ամն-ը հանդուրժում է Ադրբեջանի հետ յարաբերութիւններում աճող բարդութիւնները, որոնք հերթական անգամ խորացան` կապուած Ադրբեջանում Մ.Բրայզայի ԱՄՆ դեսպան նշանակման հետ: ԱՄՆ եւ Ադրբեջանի` դրան նախորդած եւ յաջորդած գործողութիւնները վկայեցին այն մասին, որ խորացել է Վաշինգտօնի ըմբռնումը յանձին Ի.Ալիեւի Բաքուի անկանխատեսելի իմպուլսիւ վարքագծի հանդէպ: Այս համատեքստում, ի հարկէ, Ռուսաստանը եւս նպաստաւոր կը համարի իր դիրքորոշումները` Ադրբեջանի հետ յարաբերութիւններն աւելի խորացնելու ուղղութեամբ: Բաքուի դէմարշները ղարաբաղեան հակամարտութիւնն էլ աւելի են մղում դէպի ստատուս-քուոյի իրավիճակ: Սակաւաթիւ այն հարցերից մէկը, որի շուրջ Ռուսաստանի եւ Ամն-ի միջեւ փոխըմբռնում կայ (թէեւ որոշակի նրբութիւններով), հակամարտութեան գօտում ներկայիս ստատուս-քուոյի անայլընտրանքայնութեան հարցն է: Մեր կարծիքով` ներկայ փուլում կարեւոր է հասկանալ, թէ ինչպէս են Վաշինգտօնում քաղաքական որոշումներ կայացնող շրջանակներին մօտ գտնուող ամերիկեան փորձագէտներն ընկալում իրավիճակը ղարաբաղեան հակամարտութեան գօտում: Այս կարեւորութիւնը պայմանաւորւում է նրանով, որ ԱՄՆ քաղաքական ղեկավարութիւնը խիստ մանրակրկտօրէն է կողմնորոշւում իր առաջատար փորձագէտների գնահատականներով1 (նոյնիսկ չնայելով նրանց ակնյայտ ձախողումներին, ինչպէս, օրինակ, Եգիպտոսում, Լիբիայում եւ ընդհանրապէս ողջ Մերձաւոր Արեւելքում ու Մաղրիբում իրավիճակի զարգացման նրանց կանխատեսումների պարագայում), այն դէպքում, երբ Ռուսաստանում այս միտումը չի հասցրել դրսեւորուել, այդ թւում եւ ղարաբաղեան ուղղութեամբ: Մոսկուայում շատերը կարծում են, որ իրավիճակը ղարաբաղեան հարցում իրենց համար միանգամայն հասկանալի է եւ բազմակողմանի փարձագիտական վերլուծութեան կարիք չունի: Ռուս շատ փորձագէտներ ներկայ փուլում խիստ մակերեսայնօրէն են գնահատում արտաքին ուժերի փոխգործակցութեան եւ, առաւել եւս` ,ադրբեջանի ու Հայաստանի միջեւ յարաբերութիւնների լուրջ զարգացմանէ հետ կապուած իրավիճակը ղարաբաղեան կարգաւորման շուրջ` նշելով, որ ,արտաքին ուժերի համագործակցութեան զարգացման դրական օրինակ է Լեռնային Ղարաբաղը: Սա առանձին թեմա է, բայց միանգամայն ակնյայտ է, որ իրավիճակն այստեղ շատ աւելի բարենպաստ է դարձել: Նախ` լրջօրէն զարգանում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնները, այդ թւում երկկողմանի հիմքով: Երկկողմանի ձեւաչափում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մէկ անգամ չէ, որ հանդիպել են: Մեծ տեղաշարժէր են նկատւում նաեւ կարգաւորման այսպէս կոչուած ընդհանուր բազային սկզբունքների մշակման հարցում: Այստեղ փաստում են, որ մնացել է մի քանի չլուծուած հարց, եւ կարելի է խօսել յաջողութեան, ձեռք բերուած առաջընթացի մասին ընդհանուր սկզբունքների միւս բոլոր կէտերի գծով: Վերջին ժամանակներս, եթէ անկեղծ խօսենք, իրավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբում զգալիօրէն տարբերւում է այն իրավիճակից, որը բնորոշ էր 2000թ. սկզբին: Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ համանախագահների աշխատանքն աւելի կարգաւորուած, համակարգուած եւ նպատակասլաց է դարձել` ուղղուած գործնական արդիւնքներ ապահովելունէ: ԱՄՆ փորձագիտական ընկերակցութիւնում կան մարդիկ, որոնք զբաղւում են ղարաբաղեան թեմայով` որպէս ,ռուսաստան-եւրասիաէ թեմայի մի ճիւղ, եւ այդ փորձագէտները խիստ թերահաւատօրէն են տրամադրուած Ռուսաստանի հետ գործընկերային յարաբերութիւնների հաստատման հնարաւորութեան հանդէպ, այդ թւում եւ Հարաւային Կովկասում: Այդ փորձագէտներից է Իւջին Ռումերը (Eugene B. Rumer), որն այժմ զբաղեցնում է ԱՄՆ հետախուզութեան գծով Ազգային խորհրդի (National Intelligence Council, NIC)3 ռուսական եւ եւրասիական հետազօտութիւնների բաժնի ղեկավարի պաշտօնը: 2010թ. յունուարին Իւ.Ռումերն այս պաշտօնում փոխարինել է ռուսական եւ եւրասիական թեմաներով զբաղուող շատ յայտնի ամերիկեան փորձագէտ Ֆիոնայ Հիլին (Fiona Hill), որն աշխատանքի էր անցել Բրուքինգսի ինստիտուտում: Ղեկավարի պաշտօնը NIC բաժնում շատ հետաքրքիր է, քանի որ թոյլ է տալիս աշխատել վերլուծութեան եւ հետախուզութեան հանգուցակէտում, թոյլ է տալիս իրենց եւ իրենց ստորադասների գնահատականների համար ունենալ այն անձանց մշտական հասանելիութիւնը, որոնք քաղաքական որոշումներ են կայացնում Վաշինգտօնում: Իւ.Ռումերն անցել է վերլուծաբանութեան եւ հետախուզութեան բաւական հարուստ դպրոց, առաջին հերթին յայտնի է ակադեմիական հանրութիւնում: Գիտաշխատող է եղել Ազգային ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտում, որը մտնում է ԱՄՆ ազգային պաշտպանութեան համալսարանի (Institute for National Strategic Studies National Defense University) մէջ, ԱՄՆ Պետդէպարտամենտի քաղաքական պլանաւորման ոլորտում, ԱՄՆ Ազգային անվտանգութեան խորհրդում աշխատել է որպէս տնօրէն Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եւրասիայի գծով: Իւ.Ռումերի գնահատականների վերլուծութիւնը Ռուսաստանի եւ ամերիկա-ռուսական յարաբերութիւնների հեռանկարների վերաբերեալ թոյլ է տալիս նրա մասին մտածել որպէս մի փորձագէտի, որը քննադատական դիրքորոշում ունի ամերիկա-ռուսական սերտ համագործակցութեան, առաւել եւս` հետխորհրդային տարածքում որեւէ փոխգործակցութեան հարցում: Այս առնչութեամբ հետաքրքիր է նշել Իւ.Ռումերի գնահատականը Կենտրոնական Ասիայում ԱՄՆ քաղաքականութեան վերաբերեալ, որը յատկանշական բնոյթ ունի նաեւ Հարաւային Կովկասում ԱՄՆ ներկայիս քաղաքական գծի համար: Ռուսաստանում պաշտօնական քաղաքական շրջանակներին մօտ կանգնած ,Стратегия Россииէ ամսագրում4 2005թ. վերջին հրապարակուել է Իւ.Ռումերի յօդուածը` ,ամն ներկայութիւնը կայունութեան գրաւականն էէ վերնագրով: Յօդուածում Իւ.Ռումերը նշում է, որ ,լուրերը, թէ Ամն-ը լքում է Կենտրոնական Ասիան, նոյնքան չափազանցուած են, որքան չափազանցուած էին լուրերը 2001-2002թթ. Միացեալ Նահանգների այստեղ գալու մասին: Ես, անշուշտ, կարծում եմ, որ Միացեալ Նահանգները երես չի թեքում Կենտրոնական Ասիայից: Այն կը մնայ այստեղ, եւ ԱՄՆ հետաքրքրութիւնը տարածաշրջանով չի նուազի թէկուզեւ այն պատճառով, որ մենք սեփական փորձով ինչ-որ բան սովորել ենք 1990-ականներին: Եթէ մենք ինչ-որ երկրներ մեր շահերից դուրս ենք յայտարարում, վաղ թէ ուշ հիմնախնդիրը վերադառնում է տասնապատիկ մասշտաբով: Այդպէս եղաւ Աֆղանստանում: Սա դաս է, որը, ես յոյս ունեմ, մենք սովորեցինքէ: Այդ դասը, մեր կարծիքով, Ամն-ը ոչ թէ պարզապէս սովորեց, այլ ,անգիր արեցէ եւ հիմա արդէն միշտ ջանալու է հետեւել դրան, այդ թւում եւ Հարաւային Կովկասում: Իւ.Ռումերի գնահատականներից մէկը նրա վերլուծական աշխատանքի նախորդ փուլերում, որն արդէն անմիջականօրէն առնչւում է ղարաբաղեան հակամարտութեանը, 2004թ. վերջին ,Washington Postէ թերթի ինտերնետային հրապարակման էջերում արուած գնահատականն էր. ,սառեցուած հակամարտութիւններիէ հարցը` Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Օսիայում, դառնում է հիմնական խոչընդոտն այն բանի, որն այլ կերպ կարող էր լինել շատ հեռանկարային միտում տարածաշրջանում: Այն, թէ ինչպէս կարելի է գլուխ հանել դրանից, շատ երկար եւ բարդ խօսակցութիւն է, կարծում եմ, որ կը պահանջուի տարածաշրջանի երկրների առաջնորդների իմաստնութիւնն ու նախաձեռնողականութիւնը, ինչպէս նաեւ դրսից խոշոր ուժերի միջամտութիւնըէ: Կարելի է վստահաբար ենթադրել, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի փոխգործակցութիւնը ղարաբաղեան հարցում կրում է ,փոխգործակցութիւն անհրաժեշտութիւնից ելնելովէ բնոյթ, քանի որ այդպիսին է միջնորդութեան ձեւաչափը, որտեղ ցանկացած գործողութիւն, որը տարաձայնութիւններ կամ նոյնիսկ դրանց ակնարկ է մատնանշում, հաւասարազօր կը լինի Մինսկի խմբի ամբողջ ձեւաչափի վերացմանը: Ամենայն հաւանականութեամբ, ,ղարաբաղեան ուղղութեամբէ միակ տեսակէտը, որն ամբողջութեամբ կիսում են Ամն-ը եւ Ռուսաստանը, այն է, որ Մինսկի խմբի ձեւաչափը նպատակայարմար չէ վերանայել եւ, առաւել եւս, ապամոնտաժել, ինչից կը հետեւի արդէն յաջորդ եզրահանգումը` Մինսկի խումբը հակամարտութեան միջազգային լեգիտիմ վերահսկման միակ մեխանիզմն է արտաքին ուժերի կողմից: Հասկանալի է, որ կան նաեւ նման վերահսկողութեան այլ լծակներ, բայց Մինսկի խումբը հէնց այն համընդհանուր ընդունուած միջազգային մեխանիզմն է, որն այժմ կարեւոր է եւ՛ Ամն-ի, եւ՛ Ռուսաստանի համար: Արտաքին ուժերը, յանձին միջնորդների, զբաղւում են հէնց նրանով, ինչն ընդունուած է անուանել հակամարտութեան վերահսկում, այսինքն` լարուածութեան մակարդակի նուազեցում, դիմակայութեան մեղմում, քաղաքական լուծման որոնում: Ղարաբաղեան հարցը Ամն-ռուսաստան դիւանագիտական երկխօսութեան առումով Վաշինգտօնի եւ Մոսկուայի միջեւ շփում գտնելու կէտերից մէկն է նրանց բազմակողմ եւ երկկողմ դիւանագիտութեան մէջ: Ի հարկէ, այս երկրների վերաբերեալ շատ աւելի սկզբունքային եւ նրանց համար կարեւոր ուղղութիւններ կան, բայց շփումների փորձը Մինսկի խմբի շրջանակում շատ օգտակար է թւում Ռուսաստանի եւ Ամն-ի համար աւելի գլոբալ հարցերի շուրջ պայմանաւորուածութիւնների ձեռքբերման նպատակով: Այն, որ ամերիկեան կողմը ղարաբաղեան խնդիրը դիտարկում է որպէս Ռուսաստանի հետ ինստիտուցիոնալ շփման պահպանման կէտերից մէկը ցոյց են տալիս փորձագէտների ամերիկա-ռուսական ,կիսափակէ հանդիպումները: Վերոշարադրեալը հաշուի առնելով` յիշատակենք միայն նման մէկ հանդիպում, որը տեղի է ունեցել Մայենդորֆեան հռչակագրի ստորագրումից ուղիղ երկու տարի յետոյ: 2010թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտում ամերիկեան կողմի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ յիշեալ ինստիտուտի տնօրէն Վ.Նաումկինի հանդիպումը ԱՄՆ Հետախուզութեան ազգային խորհրդի ռուսական եւ եւրասիական հետազօտութիւնների բաժնի ղեկավար Իւ.Ռումերի եւ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանութեան առաջին քարտուղար Փ.Նայշուլերի հետ: Ըստ ՌԳԱՅ Արեւելագիտութեան ինստիտուտի կայքում զետեղուած տեղեկատուութեան` ,հաստատելով ռուս-ամերիկեան համագործակցութեան խնդիրների բարդացումը Բ.Օբամայի վարչակազմի դիրքերի թուլացման պատճառով` իջանկեալ ընտրութիւնների արդիւնքում, Իւ.Ռումերը ուշադրութիւնը սեւեռեց անվտանգութեան ոլորտի մի շարք հարցերի, այդ թւում` Հարաւային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, յատկապէս Տաջիկստանում եւ Ղրղզստանում, այնպէս էլ Իրանի շուրջ տիրող իրավիճակի վրաէ: Եւ՛ Ամն-ը, եւ՛ Ռուսաստանը ներկայ փուլում շահագրգռուած են պահպանել ստատուս-քուոն ղարաբաղեան հակամարտութեան գօտում, ինչը կարելի է ապահովել մշտապէս շարունակուող հանդիպումներով ինչպէս Մինսկի խմբի ձեւաչափում, այնպէս էլ ընդգրկելով Ռուսաստանի յաւելեալ ջանքերը` Հայաստան-ռուսաստան-ադրբեջան նախագահների մակարդակով հդիպումների անցկացման ձեւով: Դրանք հէնց լրացնում են Մինսկի ձեւաչափը, այլ ոչ թէ այլ կերպ, ինչի մասին պաշտօնական Մոսկուան մէկ անգամ չէ, որ յայտարարել է8 եւ ինչի մասին ուղղակի տեքստով ասւում է ,ադրբեջանի Հանրապետութեան, Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահների` Լեռնային Ղարաբաղի կարգաւորման վերաբերեալ համատեղ յայտարարութիւնումէ` ընդունուած 2011թ. մարտի 5-ին, Սոչիի հանդիպման արդիւնքներով: Այստեղ կ'ուզենայինք նշել ղարաբաղեան կարգաւորման շուրջ հիմնական միջազգային միջնորդների եւ, միաժամանակ, գլխաւոր արտաքին ուժերի մօտեցումները Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցի վերաբերեալ: Այս հարցը, մեր տեսակէտից, անմիջական կապ ունի կարգաւորման յետագայ ընթացքի հետ, ինչպէս նաեւ անմիջականօրէն կապուած է ներկայիս ստատուս-քուոն ղարաբաղեան հակամարտութեան գօտում շարունակելու կամ փոխակերպելու հարցի հետ: Մի կողմից` ընդունուած է կարծել, որ Ռուսաստանը հանդէս է գալիս ներկայիս ստատուս-քուոն շարունակելու օգտին, իսկ Ամն-ը այնքան էլ յամառ ու հետեւողական չէ այս հարցում: Բայց, եկէք յիշենք, որ վերջին ժամանակներս ռուս շատ փորձագէտներ, որոնք սերտօրէն աշխատում են քաղաքական որոշումներ կայացնող ռուսական պետական կառոյցների հետ, արտայայտում են այն միտքը, որ Հայաստանը պէտք է որքան հնարաւոր է շուտ ճանաչի Լղհ-ն, ,այլապէս յետոյ ուշ կը լինիէ: Այս միտքը դժուար է համադրւում ստատուս-քուոն շարունակելու Ռուսաստանի տրամադրուածութեան մասին կարծիքի հետ, քանի որ Հայաստանի կողմից Լղհ-ն ճանաչելու դէպքում Ադրբեջանը կարող է երեւակայել, որ եկել է ,Xէ ժամը ,լեռնային Ղարաբաղում սահմանադրական կարգը վերականգնելու համարէ` վրացական սցենարով, ,08.08.08է կոդով: Մի կողմ թողնենք փորձագիտական երերուն միտքն այն մասին, թէ ,յետոյ ուշ կը լինիէ, թէկուզեւ ելնելով այն պարզ փաստարկումից, որ արդէն դե-ֆակտոյ Լղհ-ն ճանաչուած է ոչ միայն Հայաստանի, այլեւ, օրինակ, Ամն-ի կողմից, որը տարեկան Լղհ-ին տրամադրում է ֆինանսական օգնութիւն: Հայաստանի ղեկավարութիւնը խօսում է ԼՂՀ դե-յուրէ ճանաչման անյետաձգելիութեան մասին` Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի դէպքում, այլ ոչ թէ փաստացի ճանաչման մասին, որը գոյութիւն ունի 1991 թուականից: Կարելի է նաեւ ռուս փորձագէտներին յիշեցնել, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան եւ Հարաւային Օսիան 2008թ. օգոստոսին հարաւօսական հակամարտութեան գօտում պատերազմի աւարտից երկու շաբաթ անց, այլ ոչ թէ երկու շաբաթ դրանից առաջ: Բայց դա, ի հարկէ, էական չէ: Կարեւորն այն է, որ ,ճանաչել, թէ չճանաչելէ հարցի մէջ նկատելի է Ռուսաստանի եւ ԱՄՆ կարծիքների անհամամասնութիւն, ինչը չի կարող չարտացոլուել ղարաբաղեան կարգաւորման ողջ գործընթացի վրայ: Հակիրճ նշենք այն պատճառները, որոնք, մեր կարծիքով, մատնանշում են Ռուսաստանի շահագրգռուածութիւնը Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը խթանելու եւ, հակառակը, Ամն-ի կողմից այդ շահագրգռութիւնը չունենալու մէջ: Ռուսաստանին ներկայ փուլում դա պէտք է Ադրբեջանի վրայ ազդեցութեան լծակների ուժեղացման համար, ընդ որում` գլխաւոր են համարւում էներգետիկ նկատառումները: Կենտրոնական Ասիայից եւ Կասպեան աւազանից դէպի Եւրոպա էներգառեսուրսների տեղափոխման էներգետիկ նախագծերը խիստ կարեւոր օրեր են ապրում` իրենց իրագործման տեսակէտից: Եթէ Մոսկուան թէժացնի Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը, ապա Ադրբեջանի հետ նրա երկխօսութեան յետագայ ընթացքն արմատապէս կը փոխուի, որն արդէն տեղի կ'ունենայ նաեւ Ռուսաստանի կողմից Լղհ-ն ճանաչելու (սկզբում, ի հարկէ, դե-ֆակտոյ) հնարաւորութեան ազդեցութեան տակ: Կ'ուժեղանան նաեւ Ռուսաստանի բանակցային դիրքերը Թուրքիայի հետ, դրանք աւելի վառ արտայայտուած դիւանագիտական բնոյթ կ'ընդունեն, որովհետեւ Հարաւային Կովկասում վերջնականապէս կը ձեւաւորուեն ազդեցութեան ոլորտները եւ կ'առանձնանայ բացառապէս կամ գրեթէ բացառապէս Մոսկուայի ազդեցութեան գօտին: Ի դէպ, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմամբ էապէս շահագրգռուած է նաեւ Իրանը, որի համար նոյնպէս (գուցէ` աւելի շատ, քան Ռուսաստանի համար) կարեւոր է ,սանձածէ պահել Ադրբեջանը: Ամն-ի համար իրավիճակի նման զարգացումն (Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը) անյարմար, սահմանափակող տարր կը լինէր Հարաւային Կովկասում ու հարեւան տարածաշրջաններում նրա դիրքերի առումով: Բացի նրանից, որ Ամն-ը չի ցանկանում նման զարգացում, եւ դա պայմանաւորուած է նրանով, որ Միացեալ Նահանգները չի ցանկանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ յարաբերութիւններում, Վաշինգտօնում հիանալի հասկանում են, թէ ինչի կարող է դա յանգեցնել, օրինակ, Վրաստանում: Այն պայմաններում, երբ Հարաւային Կովկասում կը լինեն արդէն երեք սահմանափակ ճանաչուած նոր պետութիւններ, Վրաստանը կարող է բախուել էլ աւելի մեծ խնդիրների: Նրա համար ոչ միայն Հարաւային Օսիայի եւ Աբխազիայի կորստի փաստը կը դառնայ էլ աւելի արտայայտուած, այլ նաեւ այն, որ նախկին Վրացական Խսհ-ից էլի պատառիկներ պոկուելու (առաջին հերթին` հայաբնակ Ջավախքն ու ադրբեջանաբնակ Քուեմո-քարթլին) հնարաւորութիւնը կարող է ստանալ ոչ թէ հիպոթետիկ, այլ միանգամայն գործնական բնոյթ: Հայաստանը ջանում է հեռաւորութիւն պահել այս ամէնից, ինչը կարող է պոտենցիալ կերպով վնաս հասցնել Վրաստանի պետական հիմքերին, եւ սրանում Երեւանի ու Վաշինգտօնի դիրքորոշումները հետաքրքիր ձեւով յարաբերակցւում են: Վաշինգտօնը պատրանքներ չունի, որ եթէ հիմա նոր պատերազմի պէս մի բան տեղի ունենա, ապա տարածաշրջանում Ռուսաստանի աւելի ուժեղ դիրքերի, Ռուսաստանի եւ Հայաստանի ու Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ աւելի հարթ յարաբերութիւնների պայմաններում Մոսկուայի դիրքերն աւելի նախընտրելի են թւում9: Ամերիկեան դիւանագիտութիւնը յաճախ հեգնոտ է լինում: Բայց Եւրոպայի եւ Եւրասիայի հարցերով ԱՄՆ պէտքարտուղարի օգնական Ֆ.Գորդոնի թուացեալ հեգնոտութիւնը 2011թ. մարտին Բրատիսլաւայում տեղի ունեցած ,Globsec 2011է միջազգային կոնֆերանսում (անվտանգութեան գծով), երբ վերջինս յայտարարեց, թէ ,ռուսաստանի աշխարհագրական դիրքը թոյլ է տալիս նրան աւելի հեշտ հանդիպումներ կազմակերպել, օրինակ, Սոչիում, Մոսկուայում, Սանկտ Պետերբուրգում կամ Աստանայում, քան հեռաւոր Վաշինգտօնումէ, ,կեանքի պրոզաէ է, որն անուանւում է ոչ թէ աշխարհաքաղաքականութիւն, այլ աշխարհագրութիւն: Ամերիկացիներն իսկապէս օբյեկտիւօրէն են գնահատում իրենց հեռաւորութիւնն ու Ռուսաստանի մօտիկութիւնը Հարաւային Կովկասի տարածաշրջանին` մշտապէս այս օբյեկտիւ իրողութիւնը յարաբերակցելով իրավիճակի զարգացման ցանկացած հնարաւոր սցենարի հետ` ընդհուպ մինչեւ ամենալարուած սիւժէները: Ակնյայտ է, որ ղարաբաղեան կարգաւորման ներկայիս ձեւաչափը թոյլ չի տալիս դրա մասին խօսել որպէս լիարժէք բանակցային ձեւաչափի, որը հնարաւոր է միայն հակամարտութեան բոլոր կողմերի մասնակցութեամբ: Այն, ինչ այժմ տեղի է ունենում ղարաբաղեան կարգաւորման վերաբերեալ քննարկումներում, յիշեցնում է Իսրայէլի եւ արաբական երկրների միջեւ բանակցային փորձը 1949թ. այսպէս կոչուած ,հռոդոսեան բանաձեւովէ: Առաջին արաբա-իսրայէլական պատերազմի աւարտից յետոյ հակամարտութեան կողմերի միջեւ հաշտութեան բանակցութիւններ էին վարւում: Արաբական երկրները, որոնք պարտութիւն էին կրել Իսրայէլի հետ պատերազմում, չէին ճանաչում վերջինին եւ չէին ցանկանում նրա հետ ուղղակի բանակցութիւններ վարել: Հակամարտութեան կողմերը հանդիպեցին յունական Հռոդոս կղզում: Նրանց միջեւ միջնորդ դարձաւ Պաղեստինի գծով ՄԱԿ ներկայացուցիչ Ռ.Բանչը (Ralph Bunche): Բանակցութիւնների ձեւաչափի առանձնայատկութիւնն այն էր, որ պատուիրակութիւններն ապրում էին նոյն հիւրանոցի տարբեր յարկերում եւ նոյնիսկ երկխօսութիւն էին վարում ոչ պաշտօնական կարգով, սակայն պաշտօնական մակարդակով նրանք չէին հանդիպում, եւ Ռ.Բանչը սենեակից սենեակ էր անցնում` տեղեկացնելով այս կամ այն կողմի առաջարկների մասին: Այսպիսով, նման ձեւաչափը բանակցութիւնների կողմերին թոյլ էր տալիս փաստը ներկայացնել իրենց յարմար մեկնաբանութեամբ: Արաբները բանակցութիւններն անուղղակի էին համարում եւ դրանով իսկ մնում էին Իսրայէլը որպէս պետութիւն չճանաչելու դիրքում, իսկ իսրայէլցիները կարող էին դրանք մեկնաբանել որպէս ուղղակի եւ այդպիսով դե-ֆակտոյ Իսրայէլի ճանաչումը վկայող բանակցութիւններ` դրանք վարող արաբական երկրների կողմից: Եթէ Ադրբեջանը չի կարող յաղթահարել բարդոյթները եւ ուղղակի երկխօսութիւն վարել ղարաբաղեան հակամարտութիւնում յանձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իր գլխաւոր ընդդիմախօսի հետ, ապա միջազգային միջնորդները կարող են ,հռոդոսեան բանաձեւըէ յիշեցնող մի ինչ-որ բան ձեռնարկել. գտնուել նոյն շէնքում, բայց բանակցութիւնները վարել միջնորդների միջոցով: Նման բանաձեւը ղարաբաղեան կարգաւորման վերաբերեալ պէտք է հետաքրքիր լինի արտաքին միջնորդող ուժերի համար, քանի որ դա թոյլ կը տայ կարգաւորումը բերել որակապես նոր փուլ, որը հսկման նոր տարրեր կը ստեղծի արտաքին ուժերի համար եւ կ'երկարաձգի համեմատական կայունութիւնը հակամարտութեան գօտում` բոլոր կողմերին ինտենսիւ բանակցութիւններում ներգրաւելով: Բանակցութիւնների վարման պաղեստինա-իսրայէլական փորձի զուգահեռները ղարաբաղեան կարգաւորման առումով կարող են շարունակուել եւ , ըստ մեզ, հետաքրքիր են: Ինչպէս յայտնի է, պաղեստինա-իսրայէլական կարգաւորումն ունէր իր ,մադրիդեան գործընթացըէ, որը, սակայն, զարգացում չստացաւ եւ ժամանակի ընթացքում փոխակերպուեց կարգաւորման այլ ձեւաչափի, ստացաւ բանակցային այլ մեթոդաբանութիւն: 1991թ. աշնանը մեկնարկած մերձաւորարեւելեան կարգաւորման ,մադրիդեան գործընթացըէ ենթադրում էր բանակցութիւնների այնպիսի մեխանիզմի ստեղծում, որի պայմաններում շփումները ,նեղէ, երկկողմանի ձեւաչափում պէտք է համադրուէին պարբերական լիագումար նիստերի անցկացմանը` Ամն-ի, Ռուսաստանի, Եւրամիութեան եւ Մակ-ի (միջազգային միջնորդների ,քառեակիէ) հովանու ներքո10: Նման սխեման սկսեց գործել, բայց սկսած 1992-93թթ. փոխարինուեց (Պաղեստինի ղեկավարութեան համաձայնութեամբ եւ ակտիւ մասնակցութեամբ) ,օսլոյի ձեւաչափովէ (փակ բանակցութիւններ, ըստ էութեան` ,մադրիդեան գործընթացիէ շրջանակից դուրս): Այս նոր մօտեցումը թէեւ թոյլ տուեց արագացնել երկկողմ փաստաթղթերի նախագծերի մշակումը, սակայն յետագայում պարզուեց, որ դրանց իրականացումը չնախապատրաստուած հանրային կարծիքի (թէ՛ պաղեստինցիների, թէ՛ իսրայէլցիների շրջանում) ,մաղով անցկացնելնէ անիրականանալի էր: Ըն որում` արտաքին ազդեցութեան հնարաւորութիւնները հասցուել էին նուազագոյնի11: Ղարաբաղեան հակամարտութիւնը նոյնպէս չի կարող լուծուել հակամարտութեան կողմերի քաղաքական էլիտաների կամային ջանքերով: Սա հակամարտութիւն է, որը դիմակայութեան խոր արմատներ է գցել դրանում ներգրաւուած պետութիւնների հասարակութիւններում, եւ առանց նրանց օժանդակութեան քաղաքական էլիտայի ցանկացած պայմանաւորուածութիւն գործնական արժէք չունի: 1ամերիկեան փորձագէտների ազդեցութիւնն իրենց երկրի քաղաքականութեան ձեւաւորման վրայ կրում է ոչ միայն գաղափարների, տեսութիւնների, ռազմավարութիւնների կամ կոնկրէտ կիրառական մշակումների առաջադրման վերլուծական բնոյթ, այլեւ պարունակում է ԱՄՆ քաղաքական իրականութեան համար այնպիսի կարեւոր բաղադրիչ, ինչպիսին է կադրերի ճկուն եւ մշտական փոխատեղումը քաղաքական հանրութիւնից վերլուծաբանական եւ հակառակը: Այս առումով յատկանշական են ամերիկեան յայտնի դիւանագէտ Սթրոուբ Թելբոթի (Strobe Talbot)խօսքերը, որը 2002-ից զբաղեցնում է ոչ միայն ԱՄՆ, այլեւ ամբողջ աշխարհի ամենայայտնի վերլուծական կենտրոնի` Բրուքինգսի ինստիտուտի նախագահի պաշտօնը. ,բրուքինգսի ինստիտուտի գիտաշխատողներից ոմանք այսպէս կոչուած ,գիտնական-պրակտիկներէ են: Այս բնորոշումը վերաբերում է, մասնաւորապէս, այն գիտաշխատողներին, որոնք պարբերաբար պաշտօններ են զբաղեցնում պետական իշխանութեան մարմիններում, որտեղ կարող են գործնականում ստուգել իրենց գիտական եզրահանգումները, ինչպէս նաեւ նախկին պետծառայողներին, որոնք գալիս են Բրուքինգսի ինստիտուտ պետական ծառայութիւնում որոշակի ժամանակ աշխատելուց յետոյ: Նրանք օգտագործում են իրենց փորձը, որ կուտակել են պետական հիմնարկներում` դրանով լրացնելով մեր ակադեմիական հետազօտութիւնները: Այսպէս, օրինակ, Բրուքինգսի ինստիտուտի աւելի քան տասը ,գիտնական-պրակտիկներէ աշխատել են Պետդէպարտամենտում կամ Ազգային անվտանգութեան խորհրդում, ներառեալ Ջեյմս Սթէյնբերգը` Բրուքինգսի ինստիտուտի փոխնախագահն ու Արտաքին քաղաքական հետազօտութիւնների ծրագրի տնօրէնը (նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով օգնականի նախկին տեղակալ եւ Պետդէպարտամենտի քաղաքական պլանաւորման բաժնի տնօրէն)է: (Strobe Talbott, The Brookings Institutions: How a Tnink Tank Works // The Role of Think Tanks in US Foreign Policy, US Foreign Policy Agenda (An Electronic Journal of the US Department of State), Vol. 7, № 3, November 2002, p. 20). նշենք, որ Ջ.Սթէյնբերգը 2009-ից կրկին վերլուծաբանականից անցել է քաղաքական հանրութիւն` զբաղեցնելով կարգով երկրորդ պաշտօնը երկրի Պետդէպարտամենտում: 2Д. Данилов, Южный Кавказ и миссия Европы // ,Стратегия Россииէ, № 1, январь 2011. 3հետախուզութեան ազգային խորհուրդն անմիջականօրէն ենթարկւում է Ազգային հետախուզութեան տնօրէնին եւ պատասխանատու է Ազգային հետախուզական ամփոփագրի (National Intelligence Estimate) կազմման համար, որը պատրաստւում է այս կամ այն հիմնախնդրի վերաբերեալ հասանելի ողջ տեղեկատուութեան հիման վրայ ու կանոնաւորապէս զեկուցւում է ԱՄՆ նախագահին: NIC տարբերակիչ առանձնայատկութիւնն այն է, որ այդ մարմինը միաւորում է ԱՄՆ տարբեր յատուկ ծառայութիւնների, խոշոր գիտահետազօտական կենտրոնների եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների ջանքերը, որոնք գործում են ողջ աշխարհում: NIC կազմում ընդգրկուած են 12 առաջատար աշխատակիցնէր (National Intelligence Officers), որոնցից իւրաքանչիւրը ղեկավարում է կոնկրէտ բաժնում ներառուած փորձագէտների աշխատանքը որոշակի աշխարհագրական կամ ճիւղային ուղղութեամբ: Նման բաժիններից մէկը Ռուսական եւ եւրասիական հետազօտութիւնների բաժինն է (National Intelligence Office for Russia and Eurasia), որը մասնագիտացած միջգերատեսչական խումբ է եւ զբաղւում է ամենատարբեր կառավարական եւ ոչ կառավարական կառոյցների գործունէութեան համակարգմամբ, մասնաւորապէս` հետխորհրդային տարածքում: Բաժինն զբաղւում է տարաբնոյթ տեղեկատուութեան համակարգային վերլուծութեամբ, այդ թւում առաջաւոր համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ (ներգրաւուած հետախուզական հանրութեան եւ ,մտքի ֆաբրիկաներիէ ներկայացուցիչներն են` Միջազգային յարաբերութիւնների խորհուրդը – CFR, Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնը – CSIS, Քարնեգի հիմնադրամը, ՌԵՆԴ կ'որպորացիան, Բրուքինգսի ինստիտուտը եւ այլն): Այստեղ պատրաստւում են վերլուծաբանական փաստաթղթեր, ռազմավարական կանխատեսումներ, մշակւում են ապագայի սցենարներ (Марат Манкиев, Механизмы влияния США на Россию и СНГ, http://www.fondsk.ru/news/2011/01/30/mehanizmy-vlijanija-ssha-na-rossiju-i-sng.html, 30.01.2011). 4ամսագիրը հիմնադրուել է ,միասնութիւն յանուն Ռուսաստանիէ ֆոնդի կողմից, որն ստեղծուել է 2003թ. յունիսին, Ռուսաստանի յայտնի գիտական եւ վերլուծական կենտրոնների (Մ.Վ. Լոմոնոսովի անուան ՄՊՀ, Մոսկուայի պետական իրաւաբանական ակադեմիայ, Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի հասարակական գիտութիւնների գծով գիտական տեղեկատուութեան ինստիտուտ, ,ռուսական հասարակական-քաղաքական կ'ենտրոնէ ֆոնդ, ,պոլիտիկաէ ֆոնդ, Ռուսաստանում պառլամենտարիզմի զարգացման ֆոնդ) կողմից: 5Rumer, Eugene. Opinion Focus: Another Cold War?, December 17, 2004, http://www.washingtonpost.com/wp-dyn/articles/A5154-2004Dec16.html. 6ամերիկա-ռուսական համագործակցութեան ոլորտներից մէկը, որով շահագրգռուած են եւ՛ Վաշինգտօնը, եւ՛ Մոսկուան, Ասիա-խաղաղօւկիանոսեան տարածաշրջանն է: Չինաստանի հզօրութեան աւելացումն այս տարածաշրջանում նման շահագրգռութիւնը դարձնում է փոխադարձ, ինչը, մասնաւորապէս, իր արտայայտութիւնը գտաւ ԱՄՆ Ազգային ռազմական ստրատեգիայի վերջին խմբագրութիւնում (US National Military Strategy 2011), որտեղ նշւում է. ,ամրապնդելով մեր եւրոպական դաշինքը` մենք զինուորականների մակարդակով Ռուսաստանի հետ կ'ընդլայնենք երկխօսութիւնը եւ կապերը` շարունակելով մեր յաջող ջանքերը ռազմավարական սպառազինութիւնների կրճատման գծով: Մենք ձգտում ենք համագործակցել Ռուսաստանի հետ ահաբեկչութեան դէմ պայքարի ոլորտում, միջուկային զէնքի տարածման դէմ պայքարում, տիեզերքում, հակահրթիռային պաշտպանութեան ոլորտում, ինչպէս նաեւ ողջունում ենք նրա քայլերը` ուղղուած այն բանին, որ աւելի ակտիւ դեր խաղա Ասիայում անվտանգութեան եւ կայունութեան պահպանման գործումէ (The National Military Strategy of the United States of America, 2011 Redefining America's Military Leadership, http://www.jcs.mil//content/files/2011-02/020811084800_2011_NMS_-_08_FEB_2011.pdf, p. 13). 7 http://www.ivran.ru/, 02.11.2011. 8այսպէս, 2011թ. յունուարի 13-ին Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լաւրովն իր մամուլի ասուլիսում զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչներին ասաց, որ ,ռուսաստանը, որպէս համանախագահող երեք երկրներից մէկը Ամն-ի եւ Ֆրանսիայի հետ միասին, ջանքեր է գործադրում պայմանաւորուածութիւն ձեռք բերելու ուղղութեամբ: Բացի ,եռեակինէ մասնակցութիւնից, Ռուսաստանը, նախեւառաջ յանձին նախագահ Դ.Մեդուեդեւի, կ'օգտագործի իր յարաբերութիւնները Երեւանի եւ Բաքուի հետ այն բանի համար, որ համանախագահների հետ համաձայնեցուած մօտեցումների հունով ջանայ գտնել հանգուցալուծումը երեք երկրների` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ձեւաչափով: Դ.Մեդուեդեւն աւելի քան տասնեակ հանդիպումներ է անցկացրել Բաքուի եւ Երեւանի իր գործընկերների հետ: Այդ հանդիպումների արանքում միմեանց հետ շփումներ են ունենում արտգործնախարարները... Հաւանաբար, ամենագլխաւորը ներկայ փուլում այդ գործընթացին չխանգարելն է... Մտադիր ենք շարունակել մեր ջանքերը, որոնց մասին կանոնաւորապէս տեղեկացնում ենք Վաշինգտօնի եւ Փարիզի մեր գործընկերներին: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների իւրաքանչիւր հանդիպումից յետոյ հանգամանալի ճեպազրոյց ենք անցկացնում համանախագահների համար, նրանք պաշտպանում են մեր ջանքերը եւ, յենուելով այդ աջակցութեան վրայ, կը ջանանք այս տարի մի փոքր աւելի առաջ շարժուել, քան նախորդ տարիէ (Ռուսաստանի արտգործնախարար Ս.Վ. Լաւրովի ելոյթը եւ 2010թ. ռուսական դիւանագիտութեան գործունէութեան արդիւնքների վերաբերեալ 2011թ. յունուարի 13-ի մամուլի ասուլիսում ԶԼՄ հարցերին նրա տուած պատասխանները): 9ամն պաշտօնական անձանց յայտարարութիւնները վկայում են, որ զուսպ մօտեցում կայ հակամարտութեան զարգացման մէջ արագ պարզութիւն մտցնելու հեռանկարի հանդէպ: Այսպէս, 2011թ. փետրուարի վերջին Հարաւային Կովկաս այցելած Ջեյմս Սթէյբերգը (ԱՄՆ պէտքարտուղարի առաջին տեղակալ) նշել է. ,մենք յոյս ունենք որոշակի առաջընթացի Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման մէջ եւ կարծում ենք, որ երկու երկրների շահերից է բխում առաջ ընթանալ այս հարցում... Մենք մտահոգ ենք այն դժուարութիւններով, որոնց մենք ստիպուած էինք բախուել վերջին տարիների ընթացքում` հաշուի առնելով պոտենցիալ շահը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կողմերի համար` խաղաղ կարգաւորման դէպքում եւ նրանց ռիսկերը` հակամարտութեան սրման պարագայումէ (США озадачены трудностями, с которыми пришлось столкнуться в карабахском урегулировании, http://www.panarmenian.net/, 24.02.2011). 10մինչեւ Մադրիդի կոնֆերանսը արաբական երկրները միասնական դիրքորոշում էին յայտնել` դիտարկել կոնֆերանսը եւ դրան յաջորդող բանակցութիւնները որպէս միասնական գործընթաց: Իսրայէլական կողմը, իր հերթին, կոնֆերանսը համարում էր ընդամէնը ,ծիսակարգայինէ գործողութիւն, իսկ երկկողմ եւ բազմակողմ բանակցութիւնները դիտարկում էր որպէս ,լրիւ ինքնուրոյն միջոցառումէ: Արդիւնքում` բանակցութիւններն իրենց արտայայտութիւնը գտան ,մադրիդեան բանաձեւումէ, որով գտնուեց կողմերի համար ընդունելի բանակցութիւնների փոխզիջումային ձեւաչափը. Իսրայէլի ուղղակի երկկողմ բանակցութիւններ արաբական մասնակից երկրներից իւրաքանչյւրի հետ, հանդիպումների անցկացում աւելի ընդլայնուած կազմով եւ միջազգային միջնորդների մասնակցութեամբ: Այդպիսով բանակցային ձեւաչափը ներառում էր ինչպէս երկկողմ, այնպէս էլ բազմակողմ բանակցութիւնները: 11А.Г. Бакланов, ,Ближний Восток-2020: вероятно ли всеобъемлющее урегулирование?է // ,Независимое военное обозрениеէ, 22.01.2010. Միխայիլ Աղաջանեան ՀՀ նախագահի աշխատակազմին կից Տեղեկատուութեան եւ հասարակական կապերի կենտրոնի փորձագէտ Գլոբուս Էներգետիկ անվտանգութիւնէ, թիւ 2, 2011
  -   Յօդուածներ