ԲՈԼԻՎԻԱՅՈՒՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆ<br />


ԲՈԼԻՎԻԱՅՈՒՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆ

  • 13-09-2008 17:22:00   |   |  Միջազգային
ԼԱՊԱՍ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բոլիւիայի կառավարութիւնը ռազմական դրութիւն է յայտարարել երկրի հիւսիսային Պանդո դեպարտամենտում, որտեղ արիւնոտ բախումներ են տեղի ունեցել նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ: Զոհվածների թիւը ներկայ դրութեամբ հասել է 15 մարդու, տասնեակ մարդիկ վիրաւորուել են: Իշխանութիւնները կատարուածը բնորոշել են որպէս «արիւնոտ սպանդ»: Երկրում յայտարարուել է ազգային սուգ:
  -   Միջազգային