ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԷՏ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՈՒԵԼ ԱՐՄԷՆ<br /> ՍԱՐԳՍԵԱՆԸ` ՎԱԶԳԷՆ ՍԱՐԳՍԵՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ<br />


ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԷՏ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՈՒԵԼ ԱՐՄԷՆ
ՍԱՐԳՍԵԱՆԸ` ՎԱԶԳԷՆ ՍԱՐԳՍԵՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ

  • 11-09-2008 16:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դատարանի կողմից նշանակուած պատժաչափի կէսը կրելուց յետոյ սեպտեմբերի 10-ին վաղաժամկէտ պայմանական ազատ է արձակուել Արմէն Սարգսեանը` նախկին վարչապետ, 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկութեան զոհ Վազգէն Սարգսեյանի եղբայրը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց ՀՀ արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական վարչութեան պետի մամուլի քարտուղար Արսէն Բաբայեանը: Յիշեցնենք, որ Ա.Սարգսեանը 10 տարուայ ազատազրկման էր դատապարտուել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալեանի սպանութիւնը պատուիրելու մեղադրանքով: Պատժի կրումից վաղաժամկէտ ազատ արձակելու հարցերով զբաղուող յանձնաժողովը, ապա` նաեւ դատարանը որոշել է, որ յետագայ պատիժը կրելու կարիք չկայ` հաշուի առնելով նրա վարքը, եւ վճռել է վաղաժամկէտ ազատ արձակել նրան:
  -   Հասարակութիւն