ՎԶԵԲ-Ը ԱՌԱՋԻԿԱՅ ՄԷԿ ԱՄՍՈՒՄ ԿՍԿՍԻ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ի<br /> ՄԻԿՐՈ, ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՒՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ<br /> ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ<br />


ՎԶԵԲ-Ը ԱՌԱՋԻԿԱՅ ՄԷԿ ԱՄՍՈՒՄ ԿՍԿՍԻ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ի
ՄԻԿՐՈ, ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՒՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

  • 08-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախատեսւում է, որ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկը (ՎԶԵԲ) կսկսի «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի միկրո, փոքր եւ միջին ձեռնարկութիւնների վարկաւորման ծրագրի ֆինանսավորումը: Այս մասին սեպտեմբերի 8-ի ասուլիսում յայտնեց «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերութեան գլխաւոր տնօրէն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Նրա խօսքերով, ներկայումս ընթանում են կողմերի միջեւ վարկային պայմանագրի վերջնական մշակման աշխատանքները: Պայմանագրի պայմանները ներկայացուած են ՎԶԵԲ-ի Վարկային կոմիտէի քննարկմանը: Վ.Օվսյաննիկովը յաւելեց, որ նշուած վարկային ծրագիրը կունենայ նաեւ առեւտրի ֆինանսաւորման բաղադրիչ: Նա չյստակեցրեց, թէ որքան է պայմանագրի արժողութիւնը, սակայն նշեց, որ այն նշանակալի կլինի Հայաստանի բանկային ծառայութիւնների շուկայի համար: «Մենք մի քանի միլիոն դոլարի համար չէինք խլի ՎԶԵԲ-ի յարգելի գործընկերների ժամանակը»,- նշեց «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի գլխաւոր տնօրէնը` յաւելելով, որ ՎԶԵԲ-ի մօտեցումը տուեալ բանկի մինչեւ կապիտալի առաւելագոյն չափով ֆինանսավորելն է: Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի ընդհանուր կապիտալը այս տարուայ օգոստոսի 31-ի դրութեամբ կազմել է 22,79 մլրդ դրամ (մօտ 75,5 մլն ԱՄՆ դոլար):
  -   Տնտեսութիւն