ԿԺԴՀ-Ն ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՅ ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԴԷՄ ԱՄՆ-Ի ՑԱՆԿԱՑԱԾ<br /> ՈՏՆՁԳՈՒԹԵԱՆ<br />


ԿԺԴՀ-Ն ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱՅ ԻՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԴԷՄ ԱՄՆ-Ի ՑԱՆԿԱՑԱԾ
ՈՏՆՁԳՈՒԹԵԱՆ

  • 08-09-2008 15:45:00   |   |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԿԺԴՀ-ն կործանիչ հարուածով կպատասխանի ժողովրդական հանրապետութեան ինքնիշխանութեան եւ նրա ազգային շահերի դէմ ԱՄՆ-ի ցանկացած ոտնձգութեան փորձի: Այս մասին յայտարարել է նախարարների կաբինետի նախագահ Կիմ Չեն Իրը հանրապետութեան հռչակման 60-ամեակին նուիրուած հանդիսաւոր ժողովում: ԿԺԴՀ-ի վարչապետն ընդգծել է, որ «ներկայ պահին իրադրութիւնը Կորեական թերակղզում շարունակում է լարուած մնալ ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի եւ իր մանկլավիկների թշնամական քաղաքականութեան պատճառով»: «Նրանց գործողութիւններին, որ ուղղուած են խեղդելու ժողովրդական հանրապետութիւնը, զգոն հետեւում են մեր բանակն ու ժողովուրդը»,- յայտարարել է Կիմ Չեն Իրը:
  -   Միջազգային