ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ՅԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ
ՄԱՍԻՆ
01-09-2008 19:05:00 | | Միջազգային
ՏՈԿԻՈ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի վարչապետ
Յասուո Ֆուկուդան այսօր պաշտօնական յայտարարութիւն է արել իր
պաշտոնաթողության մասին, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»:
«Ես որոշեցի այսօր հրաժարական տալ»,- մամլոյ ասուլիսի ժամանակ
յայտարարել է Ֆուկուդան: Նա ընդգծել է, որ մտադիր է թողնել իր
պաշտօնը, քանի որ, իր կարծիքով, դա կլինի ի շահ Ճապոնիայի:
Յասուո Ֆուկուդան Ճապոնիայի վարչապետի պաշտօնը ստանձնել էր
2007 թուականի սեպտեմբերին: