Իտձմ-ն յայտարարում է ,ական փնտրող ռոբոտէ մրցոյթի գրանցում


Իտձմ-ն յայտարարում է ,ական փնտրող ռոբոտէ մրցոյթի գրանցում

  • 30-03-2011 15:54:09   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների Միութիւնը /ԻՏՁՄ/ Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնութեան շրջանակներում յայտարարում է ,ական փնտրող ռոբոտէ մրցոյթի գրանցումը, որն իրականցւում է www.digitec.am կայքում մինչեւ ս.թ. ապրիլի 15-ը: Մրցոյթի ընթացքում ռոբոտի խնդիրն է հողածածկ տեղանքում գտնել թաղուած ականները, որոնց վերին մասը գտնւում է դաշտի մակերեւոյթի տակ 1-3սմ խորութեամբ: Ռոբոտը պէտք է խուզարկի տարածքը, նշի ականների դիրքերը, ստեղծի հետազօտուող տարածքի էլեկտրօնային քարտէզը եւ այն ուղարկի սերուերին: Մինչ եզրափակիչ փուլը տեղի կ'ունենան մեխանիկայի եւ կոնստրուկցիայի, Էլեկտրօնիկայի, ռոբոտի ծրագրի նախնական մրցոյթներ, որից յետոյ թիմերն ամբողջութեամբ պատրաստ ռոբոտին կներկայացնէն ժիւրիին եւ հնարաւորութիւն կ'ունենան մասնակցել մրցոյթի եզրափակիչ փուլին: ,ական փնտրող ռոբոտէ մրցոյթի մասնակից թիմերը լրացուցիչ աջակցութիւն կը ստանան ,անօդաչու թռչող սարքերէ մրցոյթի ընթացքում: Արմռոբոտիքսի գլխաւոր հովանաւորն է ,վիւասել-մտսէ ընկերութիւնը, իսկ տեխնիկական հովանաւորը` ,հուրնեթէ ընկերութիւնը: Առաջնութիւնն անց է կացւում ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան աջակցութեամբ: ,այժմ մենք համագործակցում ենք Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութեան հետ` յանուն ռոբոտաշինութեան զարգացման: Արդիւնաբերութեան ճիւղերը, ինչպիսին ռոբոտաշինութիւնն է, պէտք է խրախուսուէն յատկապէս երիտասարդների շրջանում: Վիւասել-մտս-ը հետեւողական է մեր երկրի միջազգային վարկանիշը բարձր պահող նախաձեռնութիւններին աջակցելու գործումէ,- նշում է Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: Արմռոբոտիքսի ժիւրիի անդամներն էն ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը, իրանական ,հուրնեթէ ընկերութեան տնօրէն Արթին Բարսեղեանը, ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ պրոռեկտոր Միքայէլ Յարութիւնեանը, ՀՊՃՀ մեքենաշինութեան աւտոմատացման եւ համալիր մեքենայացման ամբիոնի վարիչ Ստեփան Քրիստափորեանը, ,քեմբրիգէ ընկերութեան տնօրէն Պատուական Հախինեանը, Ռադիօտեխնիկայի եւ Կապի ինստիտուտի ներկայացուցիչ Տիգրան Զաքարեանը, ,նեյշնլ Ինսթրումենթսէ ընկերութեան աշխատակից Մանուկ Շեմշեանը, ,էյբիբիէ ընկերութեան տնօրէն Փայլակ Ղուկասեանը, ,ֆէստոէ ընկերութեան տնօրէն Արմէն Գեօքչեանը եւ ,փուլէ ընկերութեան տնօրէն Հրաչեայ Մակարեանը: Արմռոբոտիքսի մասին 2008թ. սկսած Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնութեան մրցոյթները: Միջոցառումն իրենից ներկայացնում է մրցոյթ, որի ընթացքում թիմերը մրցում են իրենց կողմից նախագծուած եւ պատրաստուած ռոբոտներով: Աաջնութեան շրջանակներում կազմակերպուել էն ,գծին հետեւող ռոբոտէ, ,իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտէ, ,ական փնտրող ռոբոտէ մրցոյթները: Առաջնութեան նպատակն է Հայաստանում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինութիւնը, մասնաւորապէս մրցոյթների միջոցով ի յայտ բերել ռոբոտաշինութեամբ հետաքրքրուող երիտասարդների, նպաստել նրանց ներգրաւուածութեանը նոր տեխնոլոգիաների եւ դրանց հետ կապուած բիզնէս ոլորտներում:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ