ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐԳԵԼԻ ՆԱՏՕ-Ի ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ<br /> ԱՖՂԱՆՍՏԱՆ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐԳԵԼԻ ՆԱՏՕ-Ի ԲԵՌՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
ԱՖՂԱՆՍՏԱՆ

  • 26-08-2008 15:30:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը մտադիր է կասեցնել ՆԱՏՕ-ի հետ համաձայնութիւնը, որ թոյլ է տալիս Հիւսիսատլանտեան դաշինքին Ռուսաստանի եւ Միջին Ասիայի պետութիւնների միջոցով անհրաժեշտ սարքաւորում փոխադրել տարանցմամբ Աֆղանստան: Այս մասին հաղորդել է բրիտանական «Թայմս» թերթը` վկայակոչելով Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանին: Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Զամիր Քաբուլովը յայտարարել է, որ, իր կարծիքով, պայմանագիրը կորցրել է ուժը, քանի որ Ռուսաստանը անցած շաբաթ օս-վրացական հակամարտութեան առնչութեամբ դիրքորոշումների անհամապատասխանութեան պատճառով կասեցրել է ռազմական համագործակցութիւնը ՆԱՏՕ-ի հետ: Բեռների Աֆղանստան տարանցման մասին պայմանագիրը կնքուել է ապրիլին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Նրա գլխաւոր նպատակն է տրանսպորտային գիծ ապահովել, որը կարող էր այլընտրանք դառնալ Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանի միջեւ երթուղուն, որը յաճախ է ենթարկվում գրոհայինների յարձակումներին երկու կողմերից:
  -   Միջազգային