ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԴԷՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԷՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԵԼ<br />


ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԴԷՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԷՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԵԼ

  • 26-08-2008 14:35:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԴԵՆՎԵՐ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան Դենվեր քաղաքում (Կոլորադոյի նահանգ) նախագահական մրցավազքի դեմոկրատների առաջատար Բարաք Օբամայի դէմ մահափորձի կասկածով ձերբակալուել է չորս մարդ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով «Ֆրանսպրեսին»: Դենվերի CBS34 հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանութիւնների յայտարարութիւնը, հաղորդել է, որ ձերբակալուած տղամարդկանցից մէկը խօստովանել է, որ նրանք «պատրաստւում էին սպանել Օբամային... հրացանով 750 յարդ (685 մետր) հեռաւորութիւնից»: Դեմոկրատ սենատորի սպանութեան փորձը պէտք է տեղի ունենար հինգշաբթի ԱՄՆ-ի նախագահի պաշտօնի համար Օբամային կուսակցութեան միասնական թեկնածու ընտրելու մասին ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցութեան համագումարում պաշտօնական յայտարարութեյան ժամանակ, որն աշխատանքն սկսել է երկուշաբթի Դենվերում 2008 թուականի նախագահական ընտրութիւնների շեմին: Բարաք Օբամայի դէմ մահափորձի գործի հետաքննութեամբ զբաղւում են Գաղտնի ծառայութիւնը, որ ապահովում է Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցութիւններից ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուների անվտանգութիւնը նախընտրական արշաւի ժամանակ, եւ ՀԴԲ-ն:
  -   Միջազգային