ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ<br /> ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

  • 22-08-2008 16:43:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի ընտրական յանձնաժողովը որոշել է պետութեան նոր ղեկավարի ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 6-ին` երեք շաբաթ անց գործող նախագահ Փերվեզ Մուշարաֆի հրաժարականի յայտարարութիւնից յետոյ: Սեպտեմբերի 6-ին խորհրդարանի երկու պալատների եւ չորս նահանգային վեհաժողովների պատգամաւորները պէտք է ընտրեն Մուշարաֆի յետնորդին, որը վճռեց թողնել իր պաշտօնը` կառավարող կոալիցիայի կողմից իմպիչմենթի ընթակարգից խուսափելու համար: Ըստ ընտրական յանձնաժողովի քարտուղար Կանվար Դիլշադի, թեկնածուների առաջադրումը պէտք է սկսուի օգոստոսի 26-ին: Մուշարաֆը, որ համարւում է ԱՄՆ-ի հաւատարիմ դաշնակիցը, իշխանութիւնը Պակիստանում իր ձեռքում էր պահում 9 տարի շարունակ: Նա` որպէս քաղաքացիական նախագահ, երդում էր տուել անցած տարուայ նոյեմբերին:
  -   Միջազգային