ՖՐԱՆՍԻԱՑԻ ՅԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ԺԱՆ ՌԵՆՈՆ ՅԱՅՏՆՈՒԵԼ Է ՀԻՒԱՆԴԱՆՈՑՈՒՄ
22-08-2008 16:35:00 | | Միջազգային
ՓԱՐԻԶ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ֆորտ-դե-Ֆրանս
քաղաքի կլինիկա է շտապ փոխադրուել յայտնի դերասան Ժան Ռենոն,
հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Մարտինիկա կղզում գտնուող 60-ամեայ Ռենոն ուժեղ ցավեր է զգացել
սրտի շրջանում: Դերասանի վիճակը բարելաւուել է այն բանից յետոյ, երբ
նա որոշ ժամանակ մնացել է բժիշկների հսկողութեան տակ:
Ինչպէս ցոյց է տուել հետազօտութիւնը, խօսքը սրտի լուրջ
հիւանդութեան մասին չէ: Ըստ բժիշկների, դերասանը մօտակայ
ժամանակները կկարողանայ դուրս գրուել հիւանդանոցից: