ԳԱԶԱԼՑՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒԵԼ ԵՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ<br /> ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՒՈՐՈՒԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ<br />


ԳԱԶԱԼՑՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒԵԼ ԵՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ
ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՉՀԻՄՆԱՒՈՐՈՒԱԾ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ

  • 30-07-2008 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի յուլիսի 30-ի նիստում քննարկվեցին ՀՀ կառավարութեան որոշմամբ մայիսին գազի սուբսիդիայի վերացումից յետոյ աւտոգազալցման շուկայում արձանագրուած գների բարձրացման առթիւ յարուցուած վարոյթի արդիւնքները: Նշենք, որ Հայաստանում գործող գազալցակայանների գերակշիռ մեծամասնութիւնը մայիսի առաջին չորս օրերին միաժամանակ բարձրացրեցին գազալիցքաւորման գները` 130 դրամից դարձնելով 200 դրամ` 1 խմ-ի համար: Ինչպէս նշեց յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը, գործող գազալցման ընկերութիւնների մեծամասնութեան վարքագիծը` միաժամանակ եւ միեւնոյն չափով տնտեսական գործօններով չպայմանավորված գների բարձրացումը եւ այնուհետեւ իջեցումը, վկայում են հնարաւոր հակամրցակցային համաձայնութեան մասին: Հաշուի առնելով, որ վարոյթ յարուցելու վերաբերեալ Յանձնաժողովի որոշման ընդունումից յետոյ 214 ընկերութիւններ իջեցրել են իրենց կողմից իրականացyող գազալիցքաւորման ծառայութիւնների գները, Յանձնաժողովը նախազգուշացրեց աւտոգազալցման գործունէութիւն իրականացնող տնտեսվարողներին` յետագայում ձեռնպահ մնալ գների չհիմնաւորուած բարձրացումից: Ըստ Ա.Շահնազարեանի, տնտեսական վերլուծութիւնները ցոյց են տալիս, որ իջեցուած գները` 115-160 դրամի սահմաններում, նույնպես հիմնաւորուած չեն: Նրա խօսքերով, առաջիկայում կուսումնասիրուի այդ տնտեսվարողների կողմից կիրառուող գների հիմնաւորուածութիւնը եւ հնարաւոր է, որ որոշ տնտեսվարող սուբյեկտների մօտ նորից գնանկում լինի: Նշուեց նաեւ, որ յանձնաժողովը ուսումնասիրութեան արդիւնքները կտրամադրի ՀՀ Հարկային պետական ծառայութեանը` առաջարկելով քննարկել գազալիցքաւորման ծառայութիւնների համար հաստատագրուած վճարի կիրառումը վերանայելու հարցը:
  -   Տնտեսութիւն