ՌԱԴՈՎԱՆ ԿԱՐԱՋԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՈՒԵԼ Է ՀԱԱԳԱ<br />


ՌԱԴՈՎԱՆ ԿԱՐԱՋԻՉԸ ՏԵՂԱՓՈԽՈՒԵԼ Է ՀԱԱԳԱ

  • 30-07-2008 15:12:00   |   |  Միջազգային
ՀԱԱԳԱ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը, որ մեղադրւում է ռազմական հանցագործություններում, յուլիսի 30-ին փոխադրուել է Հաագայի արուարձանում գտնուող նախկին Հարավսլաւիայի գծով միջազգային տրիբունալի կալանաւորների պահման կենտրոն: Կարաջիչի գործով առաջին դատական նիստը տեղի կունենայ յուլիսի 31-ին: Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդը մեղադրւում է Բոսնիայի եւ Հերցեգովինայի տարածքում 1992-1995 թթ. ռազմական հանցագործությունների եւ խաղաղ բնակչութեան ցեղասպանութեան մէջ: Պաշտօնական վարկածի համաձայն, նա ձերբակալուել է յուլիսի 21-ի երեկոյեան յատուկ գործողութեան արդիւնքում, որի մանրամասները չեն հրապարակւում:
  -   Միջազգային