ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ «ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ «ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

  • 09-06-2008 14:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 8-ին Երեւանի Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տանը տեղի ունեցաւ «Շախմատային հսկաներ» անուանումով միջազգային մրցաշարի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Մրցաշարին մասնակցում են 8 գրոսմայստերներ` Մայքլ Ադամսը (Անգլիա), Լեւոն Արոնեանը (Հայաստան), Բու Քսիանջին (Չինաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վլադիմիր Յակոբեանը (Հայաստան), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան) եւ Գաբրիէլ Սարգսեանը (Հայաստան): Մասնակիցներին եւ շախմատասերներին ողջունեց ՀՀ վարչապետ, շախմատի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսեանը: Ապա տեղի ունեցաւ վիճակահանութիւնը: Յունիսի 9-ին Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շէնքում կկայանան առաջին փուլի հանդիպումները: Պարտիաները նշանակուած են ժամը 18-ին:
  -   Սպորտ