Երեւանում մարտի 31-ին տեղի կ'ունենայ Շուեյցարիայի դեսպանատան պաշտօնական բացումը


Երեւանում մարտի 31-ին տեղի կ'ունենայ Շուեյցարիայի դեսպանատան պաշտօնական բացումը

  • 29-03-2011 17:10:30   | Հայաստան  |  Քաղաքական
Շուեյցարիայի համադաշնութեան նախագահ Միշլին Քալմի-ռեյի Հայաստան պաշտօնական այցի շրջանակներում մարտի 31-ին Երեւանում տեղի կ'ունենայ Շուեյցարիայի դեսպանատան պաշտօնական բացումը։ Յայտնելով այս մասին, Շուեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլոնսկին ներկայացրել է Հայ-շուեյցարական յարաբերութիւնների հետ կապուած ամենակարեւոր իրադարձութիւնները. 1988. Հայաստանի հիւսիսում տեղի ունեցած երկրաշարժից յետոյ, Շուեյցարիան անմիջապէս փրկարարներ ուղարկեց Հայաստան` հնարաւորինս շատ մարդ փրկելու նպատակով: Տրամադրեց հումանիտար օգնութիւն` երկրաշարժից տուժած վայրերում վերականգնման եւ վերակառուցման տեսքով: 23 դեկտեմբերի, 1991. Շուեյցարիան Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչեց որպէս անկախ պետութիւն: Շուեյցարիայի դեսպանատունը Մոսկուայում հաւատարմագրուեց նաեւ Հայաստանում։ 1998. Ստորագրուեց Համաձայնագիր ՀՀ կառավարութեան եւ Շուեյցարիայի Դաշնային խորհրդի միջեւ Առեւտրատնտեսական համագործակցութեան մասին; Համաձայնագիր ՀՀ կառավարութեան եւ Շուեյցարիայի Դաշնային խորհրդի միջեւ Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանութեան մասին։ 2001-2011. Շուեյցարիայի դեսպանատունը Թբիլիսիում հաւատարմագրուած է նաեւ Հայաստանում։ 2003. Ստորագրուեց Համաձայնագիր ՀՀ կառավարութեան եւ Շուեյցարիայի Դաշնային խորհրդի միջեւ առանց թոյլատուութեան գտնուող անձանց հետ ընդունելու մասին։ 2004. Ստորագրուեց Համաձայնագիր ՀՀ կառավարութեան եւ Շուեյցարիայի Դաշնային խորհրդի միջեւ տեխնիկական, ֆինանսական եւ հումանիտար համագործակցութեան մասին։ 2006. Տեղի ունեցաւ Շուեյցարիայի ԱԳ նախարար,Դաշնային Խորհրդի անդամ Միշլին Քալմի-ռեյի պաշտօնական աշխատանքային այցը Հայաստան։ 2006. Ստորագրուեց Կ'ոնուենցիայ ՀՀ կառավարութեան եւ Շուեյցարիայի Դաշնային խորհրդի միջեւ եկամուտների եւ գոյքի հարկերի առընչութեամբ կրկնակի հարկումից խուսափելու մասին։ 2007. Տեղի ունեցաւ Շուեյցարիայի Ազգային Խորհրդի Նախագահ տիկին Քրիստին Էգերսզեգի-օբրիստի այցը։ 2008. Ստորագրուեց Համաձայնագիր ՀՀ կառավարութեան եւ Շուեյցարիայի Դաշնային խորհրդի միջեւ Արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցութեան մասին։ Յունիս, 2009. Տեղի ունեցաւ Շուեյցարիայի ԱԳ նախարար,Դաշնային Խորհրդի անդամ Միշլին Քալմի-ռեյի պաշտօնական աշխատանքային այցը Հայաստան։ Սեպտեմբեր, 2009. Տեղի ունեցաւ Երեւանում Շուեյցարիայի դեսպանութեան գրասենեակի բացումը (որպէս Թբիլիսիում Շուեյցարիայի դեսպանատան մի մաս)։ 10 հոկտեմբերի, 2009. Ցուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու արձանագրութիւն, որոնք քննարկուել էին Շուեյցարիայի Արտաքին գործերի դաշնային վարչութեան միջնորդութեամբ։ 10 նոյեմբերի, 2009. Տեղի ունեցաւ Հայաստանի հանրապետութեան Արտաքին գործերի նախարար պարոն Էդուարդ Նալբանդեանի պաշտօնական աշխատանքային այց Շուեյցարիա։ 2009. Ստորագրուեց Համաձայնագիր ՀՀ կառավարութեան եւ Շուեյցարիայի Դաշնային խորհրդի միջեւ Դիւանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտօնագրի պահանջը վերացնելու մասին։ 2009. Ստորագրուեց Համաձայնագիր ՀՀ կառավարութեան եւ Շուեյցարիայի Դաշնային խորհրդի միջեւ կանոնաւոր օդային հաղորդակցութիւնների մասին։ Յուլիս, 2010. Տեղի ունեցաւ ԱԳ դաշնային դէպարտամենտի պետական քարտուղար Պետեր Մաուրերի պաշտօնական աշխատանքային այցը Հայաստան։ Սեպտեմբեր, 2010. Տեղի ունեցաւ Հայաստանի հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ պարոն Յովիկ Աբրահամեանի պաշտօնական աշխատանքային այց Շուեյցարիա։ Նշւում է, որ Շուեյցարիայի համադաշնութեան նախագան Միշլին Քալմի-ռեյի պաշտօնական այցը Հայաստան կը կայանայ մարտի 30-ից ապրիլի 1-ը։
  -   Քաղաքական