ՀՀ ԱԺ-Ն ԱՒԱՐՏԵՑ 2007Թ. ՊԵՏԲԻՒՋԷԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԱՒԱՐՏԵՑ 2007Թ. ՊԵՏԲԻՒՋԷԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

  • 21-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 21-ին աւարտեց 2007թ. պետական բիւջէի կատարման տարեկան հաշուետւութեան քննարկումը: Ըստ այդմ, փաստացի եկամուտները կազմել են 588 մլրդ դրամ, կատարողականը` 104,6 տոկոս: 2006թ. համեմատ, աճը կազմել է 33,2 տոկոս: Ծախսերը կազմել են 634,7 մլրդ դրամ, կատարողականը` 100,3 տոկոս, 2006-ի նկատմամբ աճը` 31,9 տոկոս: Դեֆիցիտը կազմել է 46,7 մլրդ դրամ, կատարողականը` 66,2 տոկոս, 2006թ. համեմատ աճը` 17,6 տոկոս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը իր եզրափակիչ ելոյթում շնորհակալութիւն յայտնեց պատգամաւորներին շահագրգիռ քննարկումների համար եւ հաւաստիացրեց, որ ոչ մի դիտողություն եւ առաջարկութիւն չի վրիպել կառավարութեան ուշադրութիւնից: Նա վստահեցրեց, որ գալիք տարուայ բիւջէի նախագծի քննարկումների ժամանակ կառավարութիւնը կփորձի մանրակրկիտ եւ սպառիչ պատասխան տալ պատգամաւորներին մտահոգող բոլոր հարցերին: 2007թ. պետբիւջէի կատարողականի քվեարկությունը կիրականացուի մայիսի 22-ին: Կատարողականին միակ դէմ քուէարկելու մտադրութիւնը յայտնած խմբակցութիւնը «Ժառանգութիւնն» է: Վերջինի ներկայացուցիչ Արմէն Մարտիրոսեանը իրենց դիրքորոշումը պայմանավորեց նրանով, որ 2007թ. պետբիւջէն չի լուծել շարքային քաղաքացու սոցիալ-կենցաղային հարցերը եւ չի ուրուագծել Հայաստանի յետագայ տնտեսական զարգացմանն ուղղուած քայլերը:
  -   Տնտեսութիւն