ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԷՆՔԵՐԻ<br /> ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԵՄԱՏ<br /> ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 2,5%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՐԶԵՐՈՒՄ 6,4%-ՈՎ<br />


ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԷՆՔԵՐԻ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԳՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԵՄԱՏ
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 2,5%-ՈՎ, ԻՍԿ ՄԱՐԶԵՐՈՒՄ 6,4%-ՈՎ

  • 14-05-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ առաջին եռամսյակում հանրապետութիւնում անշարժ գոյքի նկատմամբ իրականացուել են 35 085 գործարքներ, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 14,1%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ` 25,4%-ով նուազել: Ըստ ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի տուեալների, անշարժ գոյքի նկատմամբ իրականացուած 12 495 օտարման գործարքների 84,2%-ը կազմել են առքուվաճառքները, 14,8%-ը` նվիրատվությունները, 0,9%-ը` փոխանակությունները: Անշարժ գոյքի օտարման գործարքների 30,9%-ն իրականացուել է Երեւանում: Ընդ որում, օտարուած անշարժ գոյքի 32,2%-ը բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարաններ են: 2008թ.-ի առաջին եռամսյակում անշարժ գոյքի օտարման գործարքների քանակը անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 3,3%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ` 29,8%-ով: Առաջին եռամսյակում Երեւանում անշարժ գոյքի առքուվաճառքի գործարքների 61%-ն իրականացուել է բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների նկատմամբ: Երեւանում նախորդ տարուայ առաջին եռամսյակի համեմատ 2008թ.-ի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նուազել է 14,9%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ` 35,8%-ով: Երեւանում վաճառուած բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների շուկայական միջին գները 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ այս տարուայ առաջին եռամսյակում 1 քմ մակերեսի հաշուարկով աճել են 2,5%-ով: Մասնաւորապէս, Կենտրոն համայնքում 1 քմ մակերեսի գինը կազմել մօտ 472,4 հազար դրամ (մօտ 1523 ԱՄՆ դոլար), Արաբկիրում` 387,6 հազար, Քանաքեռ-Զեյթունում` 298,2 հազար, Նոր-Նորքում` 259 հազար, Աւանում` 259,4 հազար, Էրեբունիում` 260 հազար, Շենգավիթում` 269,2 հազար, Աջափնեակում` 264,5 հազար, Դավիթաշենում` 276,9 հազար, Մալաթիա-Սեբաստիայում` 255,5 հազար, Նուբարաշենում` 145,4 հազար դրամ: 2008թ.-ի առաջին եռամսյակում մարզերում, բացառութեամբ Երեւանի, վաճառուել են բազմաբնակարան բնակելի շէնքերի 1 253 բնակարաններ, ինչը անցած տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 12,3%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ` 22,4%-ով: Մարզերում բազմաբնակարան բնակելի շէնքերի շուկայական միջին գները անցած տարուայ չորրորդ եռամսյակի համեմատ այս տարուայ առաջին եռամսյակում աճել են 6,4%-ով: Մասնաւորապէս, 1 քմ մակերեսի գինը Աշտարակում կազմել է 115,3 հազար դրամ, Ապարանում` 31,4 հազար, Թալինում` 43,9 հազար, Արտաշատում` 97,5 հազար, Մասիսում` 123,5 հազար, Վեդիում` 80,4 հազար, Արարատում` 63,9 հազար, Նոր Հաճնում` 115,1 հազար , Բիւրեղաւանում` 88,6 հազար, Եղվարդում` 106,8 հազար, Հրազդանում` 60,7 հազար, Ծաղկաձորում` 136 հազար, Ջերմուկում` 121,5 հազար, Դիլիջանում` 82,5 հազար, Իջեւանում` 113,1 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն