2008 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2007Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ<br /> ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՈՒԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ 1,7%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԱՊՐԻԼԻՆ 2007Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ
ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՈՒԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԸ 1,7%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 14-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի ապրիլին մարտի համեմատ Հայաստանի սպառողական եւ արժոյթային շուկաներում արձանագրուել է գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշուարկային փոխարժէքի, համապատասխանաբար, 1,1% եւ 0,2% յավելաճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի ապրիլին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների եւ հաշուարկային փոխարժէքի հավելաճը կազմել է, համապատասխանաբար, 6% եւ 1,7%: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում սպառողական գների 2,1% հավելաճին զուգընթաց հանրապետութիւնում գրանցուել է հաշուարկային փոխարժէքի 0,4% նուազում: 2008թ.-ի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշուարկային փոխարժեքը կազմել է 309,14 դրամ, ինչը 14,9%-ով ցածր է նախորդ տարուայ ապրիլի համապատասխան ցուցանիշից (363,33 դրամ):
  -   Տնտեսութիւն