ՍՈՖԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒՈՂ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br /> ԱՒԱՐՏՈՒԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ<br />


ՍՈՖԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒՈՂ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ԱՒԱՐՏՈՒԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  • 13-05-2008 19:35:00   |   |  Սպորտ
ՍՈՖԻԱ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոֆիայում անցկացուող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ փուլում, որը կայացաւ մայիսի 13-ին, Լեւոն Արոնեանը պարտուեց առաջատար Վասիլի Իւանչուկին (Ուկրաինա), որը 5 հնարաւորից 5 միաւոր վաստակելով` շարունակում է միանձնեայ գլխաւորել մրցաշարային աղիւսակը: 3,5 միաւոր ունի Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Իվան Չեպարինովը (Բուլղարիա) ունեն 2-ական, Լեւոն Արոնեանը` 1,5, իսկ Բու Սյան Չժին (Չինաստան)` 1 միաւոր: Մրցաշարի առաջին շրջանն աւարտուեց, եւ մայիսի 13-ին հանգստի օր է յայտարարուած: Մայիսի 14-ին նշանակուած 2-րդ շրջանի 1-ին փուլում Լ.Արոնեանը կմրցի Վ.Թոփալովի հետ:
  -   Սպորտ