ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ 2007 Թ.-Ի ԲԻՒՋԷՏԱՅԻՆ<br /> ՅԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՈՒԵԼ ԵՆ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ 2007 Թ.-Ի ԲԻՒՋԷՏԱՅԻՆ
ՅԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՈՒԵԼ ԵՆ

  • 13-05-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահի աշխատակազմի համար 2007թ.-ի բիւջէով նախատեսուած է եղել 2,8 մլրդ դրամ, որը եւ գրեթէ ամբողջութեամբ օգտագործուել է: Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովի մշտական յանձնաժողովների նիստում նշեց ՀՀ գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Այդ գումարից 2,53 մլրդ դրամը նախատեսուած էր պահպանման ծախսերի եւ մօտ 450 մլն դրամ` վարչական օբյեկտների հիմնանորոգման համար: Սակայն, տարուայ ընթացքում առաջացած անհրաժեշտութեան պատճառով վերաբաշխում է կատարուել եւ ընթացիկ ծախսերը նուազեցնելու հաշուին աւելացուել են վարչական օբյեկտների հիմնանորոգման ծախսերը, որոնց համար ճշտուած ծրագրով նախատեսուած 726 մլն դրամն օգտագործուել է ամբողջութեամբ: Բացի այդ, նախագահի աշխատակազմի կողմից 112,8 մլն դրամի աջակցութիւն է ցուցաբերվել Քաղաքական հետազօտութիւնների ինստիտուտին, 100-ական մլն դրամ յատկացուել է ծխելու դէմ պայքարի եւ հասարակական կազմակերպություններին պետական աջակցութեան ծրագրերով:
  -   Տնտեսութիւն