ՌՈՄԱՆ ԱՄՈՅԵԱՆԸ ՀԱՄԱԼՐԵՑ ՊԵԿԻՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ<br /> ՇԱՐՔԸ<br />


ՌՈՄԱՆ ԱՄՈՅԵԱՆԸ ՀԱՄԱԼՐԵՑ ՊԵԿԻՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ
ՇԱՐՔԸ

  • 12-05-2008 20:55:00   |   |  Սպորտ
ՀՌՈՄ, 12 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հռոմում մայիսի 11-ին աւարտուեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարը: Հայաստանից մրցագորգ ելան 5 մարզիկներ, որոնցից յաջողութեան հասաւ միայն Ռոման Ամոյեանը (55 կգ, Երեւան): Նա 4 գոտեմարտից 3-ում յաղթեց, գրաւեց 3-րդ տեղը եւ ստացաւ Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու իրաւունք: Այժմ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգիր ունեն Արման Ադիկյանը, Եուրի Պատրիկեեւը եւ Ռոման Ամոյեանը: Մայիսի 22-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կմեկնարկի յունահռոմէականների վերջին վարկանիշային մրցաշարը:
  -   Սպորտ