ԱԹԷՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ<br /> ՈՃԻ 9 ԸՄԲԻՇՆԵՐԻՑ 8-Ը ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ<br />


ԱԹԷՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏ
ՈՃԻ 9 ԸՄԲԻՇՆԵՐԻՑ 8-Ը ԴԱՐՁԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  • 07-05-2008 19:40:00   |   |  Սպորտ
ԱԹԷՆՔ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 6-ին Յունաստանի մայրաքաղաք Աթէնքում աւարտուեց ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը: 7 երկրների պատուիրակների թւում էին Հայաստանի 9 մարզիկներ: Օհան Գիքինյանը (55 կգ, Վանաձոր), Նարեկ Սանոյեանը (60 կգ) եւ Գեւորգ Աւշարեանը (74 կգ, երկուսն էլ Երեւան) տարան 3-ական յաղթանակ եւ դարձան մրցաշարի յաղթողներ: Նրանց թիմակիցներից 2-ը գրաւեցին 2-րդ, իսկ 3-ը` 3-րդ տեղը:
  -   Սպորտ