ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ<br /> ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ 2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 7,9%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԸ 2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 7,9%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 06-05-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ Հայաստանում գործել են 21 վարկային կազմակերպութիւններ` 40 մասնաճիւղերով: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, դրանց փաստացի լրացուած կանոնադրական հիմնադրամը նշուած ժամկէտին կազմել է 11 մլրդ 458 մլն 300 հազար դրամ (աւելի քան 37 մլն 295 հազար ԱՄՆ դոլար) եւ 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել 4,8%-ով: Վարկային կազմակերպութիւնների հաշուեկշռային ընդհանուր կապիտալը 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 13 մլրդ 434 մլն 307 հազար դրամ, ինչը այս տարուայ առաջին եռամսյակի ընթացքում աճել է 7,9%-ով: Հայաստանի վարկային կազմակերպութիւնների ընդհանուր պարտաւորութիւնների ծաւալը 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 35 մլրդ 339 մլն 991 հազար դրամ եւ 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել 14,3%-ով. ընդհանուր ակտիւների ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 48 մլրդ 774 մլն 298 հազար դրամ եւ 12,5%: 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ վարկային կազմակերպութիւնների 46 մլրդ 271 մլն 641 հազար դրամ ընդհանուր գումարի վարկերի եւ դեբիտորական պարտքերի պորտֆելի 97%-ը կազմել են ստանդարտ վարկերը եւ պարտքերը: Վարկային կազմակերպութիւնների կողմից ռեզիդենտներին տրուած վարկերի, աւանդների, ֆակտորինգով եւ լիզինգով տրամադրուած գումարների ընդհանուր ծաւալը 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 44 մլրդ 811 մլն 697 հազար դրամ եւ նշուած եռամսյակում աճել 13,2%-ով: Արդիւնաբերութեան ճյուղին տրամադրուած գումարը կազմել է 4 մլրդ 610 մլն 900 հազար դրամ եւ եռամսյակում աճել է 1,1%-ով, գիւղատնտեսութեան ճիւղի պարագայում տրամադրուած 5 մլրդ 292 մլն 911 հազար դրամ գումարը նշուած եռամսյակում աճել է 37,9%-ով, շինարարութեան ճիւղի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 2 մլրդ 806 մլն 102 հազար դրամ եւ 49%, տրանսպորտի եւ կապի ճիւղի պարագայում, 2 մլրդ 297 մլն 184 հազար դրամ եւ 45,3%: Առեւտրի ճյուղին տրամադրուած գումարների ծաւալը կազմել է 8 մլրդ 446 մլն 601 հազար դրամ, ինչը 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել է 12,9%-ով: Տնտեսութեան ֆինանսական հատուածին տրամադրվել է 1 մլրդ 368 մլն 917 հազար դրամ գումար, ինչը 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել է 10,6%-ով, տրամադրուած սպառողական վարկերի ծաւալը կազմել է 7 մլրդ 210 մլն 875 հազար դրամ, աճը նշուած եռամսյակում` 2,1%: Հիփոթեքային վարկաւորման ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 4 մլրդ 928 մլն 883 հազար դրամ եւ 8%, այլ ճիւղերի պարագայում` 7 մլրդ 849 մլն 324 հազար դրամ եւ 6,4%: 2008թ.-ի առաջին եռամսյակում վարկային կազմակերպութիւնների համախառն եկամուտները կազմել են 3 մլրդ 56 մլն 123 հազար դրամ: դիմաց: Այդ ժամանակահատուածում դրանց համախառն ծախսերը կազմել են 2 մլրդ 337 մլն 917 հազար դրամ, զուտ եւ չբաշխված շահույթները 262 մլն 496 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն