ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ<br /> ԿԱՊԻՏԱԼԸ 2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 6%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԿԱՊԻՏԱԼԸ 2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 6%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 06-05-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ Հայաստանում գործել են 22 առեւտրային բանկեր` 358 մասնաճիւղերով: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, բանկերի փաստացի լրացուած կանոնադրական հիմնադրամը նշուած ժամկէտին կազմել է 121 մլրդ 336 մլն 714 հազար դրամ (մօտ 395 մլն ԱՄՆ դոլար) եւ 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել 4,2%-ով: Բանկերի հաշուեկշռային ընդհանուր կապիտալը 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 181 մլրդ 943 մլն 646 հազար դրամ` այս տարուայ առաջին եռամսյակում աճելով 6%-ով: Հայաստանի առեւտրային բանկերի ընդհանուր պարտաւորութիւնների ծաւալը 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 618 մլրդ 221 մլն 649 հազար դրամ եւ 2008թ.-ի առաջին եռամսյակում աճել 4,3%-ով. ընդհանուր ակտիւների ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 800 մլրդ 165 մլն 295 հազար դրամ եւ 4,7%: 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ առեւտրային բանկերի 513 մլրդ 527 մլն 445 հազար դրամ ընդհանուր գումարի վարկերի եւ դեբիտորական պարտքերի պորտֆելի 96,2%-ը կազմել են ստանդարտ վարկերը եւ պարտքերը: Բանկերի կողմից ռեզիդենտներին տրուած վարկերի, աւանդների, ֆակտորինգով եւ լիզինգով տրամադրուած գումարների ընդհանուր ծաւալը 2008թ.-ի մարտի 31-ի դրութեամբ կազմել է 489 մլրդ 724 մլն 33 հազար դրամ` նշուած եռամսյակում աճելով 12,7%-ով: Արդիւնաբերութեան ճյուղին տրամադրվել է 64 մլրդ 720 մլն 228 հազար դրամ` եռամսյակում աճելով 15%-ով, գիւղատնտեսութեան ճիւղի պարագայում տրամադրուած 24 մլրդ 51 մլն 929 հազար դրամ գումարը նշուած եռամսյակում աճել է 7,5%-ով, շինարարութեան ճիւղի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 25 մլրդ 639 մլն 74 հազար դրամ եւ 16,4%, տրանսպորտի եւ կապի ճիւղի պարագայում` 7 մլրդ 55 մլն 759 հազար դրամ եւ 20,6%: Առեւտրի ճյուղին տրամադրուած գումարների ծաւալը կազմել է 97 մլրդ 617 մլն 769 հազար դրամ` 2008թ.-ի առաջին եռամսյակում աճելով 12,5%-ով: Տնտեսութեան ֆինանսական հատուածին տրամադրվել է 26 մլրդ 416 մլն 231 հազար դրամ գումար (աճել է 18,5%-ով), տրամադրուած սպառողական վարկերի ծաւալը կազմել է 138 մլրդ 399 մլն 973 հազար դրամ (12%): Հիփոթեքային վարկաւորման ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 59 մլրդ 327 մլն 163 հազար դրամ եւ 11%, այլ ճիւղերի պարագայում` 46 մլրդ 495 մլն 907 հազար դրամ եւ 11%: ՀՀ առեւտրային բանկերի 2008թ.-ի առաջին եռամսյակի համախառն եկամուտները կազմել են 34 մլրդ 652 մլն 447 հազար դրամ: Այդ ընթացքում դրանց համախառն ծախսերը կազմել են 27 մլրդ 296 մլն 218 հազար դրամ, զուտ եւ չբաշխված շահույթները` 5 մլրդ 759 մլն 674 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն