ՀՀ ԿԲ-Ն «ՕՍՄՊ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ<br /> ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ<br /> ԼԻՑԵՆԶԻԱ<br />


ՀՀ ԿԲ-Ն «ՕՍՄՊ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ԼԻՑԵՆԶԻԱ

  • 22-04-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 22-ի նիստում հաստատել է «Ներդրումային ծառայութիւններ մատուցող անձանց` Կենտրոնական բանկ ներկայացւող հաշուտւութիւնները, դրանց ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկէտները» կանոնակարգը, 2008-2009թթ.-ին յուշադրամների թողարկման ծրագրով նախատեսուած «Կովկասի կենդանական աշխարհը» միջազգային ծրագրի «Հայկական մուֆլոն», «Անդրկովկասեան տակիրյան կորագլուխ» յուշադրամների ուրուագծերը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, խորհրդի որոշմամբ, «ՕՍՄՊ» ՍՊԸ-ին տրուել են վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպութեան, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպութեան լիցենզիաներ: Վերաձեւակերպուել է «ԼԻԴԵՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐ» ՍՊԸ («Լիդեր Բրոք ՍՊԸ») ապահովագրական բրոքերային գործունէութեան լիցենզիան, հաշուառուել «ՍԵՅՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ունիվերսալ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ» ՍՊԸ «Ստեփանաւան» ներկայացուցչութիւնը եւ «Մալաթիա ունիվերսալ վարկային կազմակերպութիւն» ՍՊԸ-ի «Մուշ» մասնաճիւղը: «ՍԹԱՐ ԴԻՎԱՅԴ» ՓԲԸ-ին տրամադրվել են իր թիւ 1 եւ թիւ 2 մասնաճիւղերի միջոցով արտարժոյթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ, իսկ «ԳՐԱՒԻՉ» ՍՊԸ-ին` գրաւատան կազմակերպման լիցենզիա: Խորհուրդը որոշել է հրապարակել ՀՀ ԿԲ-ի 2007թ.-ի տարեկան վիճակագրական տեղեկագիրը:
  -   Տնտեսութիւն