ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ Է ՆՊԱՍՏԵԼ<br /> ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՑ Է ՆՊԱՍՏԵԼ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

  • 22-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը ապրիլի 22-ին Տարածքային կառավարման նախարարութեան աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արմէն Գեւորգեանին, ով ստանձնել է նաեւ փոխվարչապետի պարտականութիւնները: Շնորհակալութիւն յայտնելով նախկին նախարար Հովիկ Ադրահամյանին, Տ.Սարգսեանը նշեց, որ նրա ղեկավարութեան տարիներին արձանագրուել են բաւականին լուրջ ձեռքբերումներ, ձեւաւորուել են նոր յարաբերութիւններ տեղական իշխանութիւնների հետ: Սակայն միաժամանակ նա նշեց, որ ոլորտում դեռ բաւականին անելիքներ կան: Վարչապետը նշեց, որ կառավարութեան գործունէութեան ծրագրերից է նպաստել տարածքային համաչափ զարգացմանը: Ըստ Տ.Սարգսեյանի, գաղտնիք չէ, որ կենտրոնացվածությունը Երեւանում խոչընդոտում է երկրի տնտեսական համակարգի զարգացմանը: Նա յայտնեց, որ նախատեսւում է Դիլիջանում ֆինանսական կենտրոն ձեւաւորել: «Դա նշանակում է, որ կկարողանանք Երեւանից դուրս բերել ֆինանսական հատուածի հետ առնչուող մի շարք գերատեսչութիւններ»,- ասաց վարչապետը:
  -   Տնտեսութիւն