2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՆԵՐԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ 22,9%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ 22,9%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 22-04-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-փետրուարին Հայաստանում իրականացուել է 18 մլրդ 312,4 մլն դրամի (աւելի քան 59 մլն ԱՄՆ դոլար) շինարարութիւն, այդ թւում` շինարարութեան ծաւալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 13 մլրդ 722 մլն դրամ: 2007թ.-ի յունուար-փետրուարի համեմատ շինարարութեան ծաւալը, համադրելի գներով, աճել է 22,9%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 15,3%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինարարութեան 4%-ն իրականացուել է պետբիւջէի, 0,4%-ը` համայնքների միջոցների, 2%-ը` Համաշխարհային բանկի, 5,5%-ը` մարդասիրական օգնութեան, 65%-ը` մասնաւոր կազմակերպութիւնների, 23,1%-ը` բնակչութեան միջոցների հաշուին:
  -   Տնտեսութիւն