ԸՍՏ ՀՀ ԿԲ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, 2008 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ<br /> ԿԿԱԶՄԻ 7,4%<br />


ԸՍՏ ՀՀ ԿԲ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ, 2008 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ
ԿԿԱԶՄԻ 7,4%

  • 14-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է 12-ամսեայ հեռանկարում գնաճի կանխատեսումները: Ինչպէս յայտնեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայութիւնից, ըստ ապրանքատեսակների գնաճի մոդելով կանխատեսումների, շուկայի տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի պահպանման վարկածի պայմաններում, 2009թ.-ի առաջին եռամսյակի աւարտին 12-ամսեայ գնաճը կկազմի 6,9%, իսկ 2008թ.-ի չորրորդ եռամսյակի աւարտին` 7,4%: Նախորդ կանխատեսումների համեմատ ներկայ կանխատեսումները ճշգրտուել են աճի ուղղութեամբ` հաշուի առնելով 2008թ.-ի առաջին եռամսյակում գնաճի զարգացումները: Մասնաւորապէս, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գները որոշակիօրէն կնուազեն` սկսած 2008թ.-ի երկրորդ կիսամեակից, Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճի տեմպերը կպահպանուեն` համախառն պահանջարկի` իր հաւասարակշիռ մակարդակը փոքր-ինչ գերազանցող ցուցանիշի պայմաններում: ՀՀ ԿԲ-ն հաւանական է համարել, որ երկրում գնաճի փաստացի ցուցանիշը կանխատեսուածից մեծ կարող է լինել նաւթի եւ պարենային ապրանքների (այդ թւում` հացահատիկի) միջազգային գների կանխատեսվողից աւելի բարձր աճի պատճառով. ընդ որում` նաւթի գների աճը կախուած կլինի ինչպէս աշխարհաքաղաքական, այնպէս էլ արտաքին տնտեսական զարգացումներից: Հայաստանում կանխատեսուածից աւելի բարձր գնաճի արձանագրմանը կարող է նպաստել տնտեսութեան վարկաւորման սպասվողից բարձր աճը, որը կարող է հանգեցնել ամբողջական պահանջարկի լրացուցիչ խթանման: Նշուվել է, որ գիւղատնտեսութեան ճիւղի արտադրութեան ծաւալներից կախուած` պարենային ապրանքների գները կարող են ընդհանուր գնաճի վրայ ազդեցութեան ունենալ ինչպէս նուազման, այնպէս էլ աճի ուղղութեամբ: Հաշուի առնելով 2008թ.-ի առաջին եռամսյակի զարգացումները եւ յետագայ 12-ամսեայ կանխատեսումները, ԿԲ-ի խորհուրդը արձանագրել է, որ առաջին եռամսյակի վերջում արտաքին միջավայրի գնաճային ճնշումները շարունակել են աճել` էապէս անդրադառնալով պարենային ապրանքների ներքին գների վրայ: Սպասւում է, որ արտաքին միջավայրից գնաճի բարձր ճնշումները կպահպանուեն 2008թ.-ի երկրորդ եռամսյակում եւ լաւագոյն դէպքում կսկսեն թուլանալ միայն 2008թ.-ի երկրորդ կիսամեակից սկսած, ընդ որում, միայն իրադարձութիւնների բաւականին բարենպաստ զարգացման դէպքում: Մեծացել է նաեւ արտաքին միջավայրի յետագայ զարգացումների անորոշութեան աստիճանը: Հնարաւոր են դեֆլյացիոն ռիսկերը, սակայն, ամենայն հաւանականութեամբ, գնաճային ճնշումների աւելացման ուղղութեամբ ռիսկերը գերիշխող կլինեն: Միաժամանակ, վերոհիշյալ զարգացումների երկրորդային ազդեցութիւնները` զուգորդվելով նախորդ ժամանակահատուածից փոխանցվող հավելուրդային պահանջարկի ազդեցութեամբ, սկսում են դրսեւորվել` հանգեցնելով ոչ պարենային ապրանքների գների եւ ծառայութիւնների սակագների բարձրացմանը: Այս իրավիճակում դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը նպատակ ունի մեղմել նշուած զարգացումներով պայմանաւորուած գնաճային սպասումները եւ երկրորդային ազդեցութիւնները: Միաժամանակ, խորհուրդը մատնանշել է, որ մշտապէս պէտք է ուշադրութեան կենտրոնում գտնուեն նաեւ փողի բազայի աճի միտումները: Արտաքին միջավայրի գնաճային ճնշումների մեղմման գնահատականների, երկրորդային գնաճային ազդեցութիւնների չափի եւ գնաճի իներցիայի ուժգնութեան վերաբերեալ տարակարծութիւնների պայմաններում խորհուրդը քննարկել է ԿԲ-ի ռեպո գործարքների տոկոսադրույքը 0,25 կամ 0,5%-ով բարձրացնելու տարբերակները: Արդիւնքում, 2008թ.-ի ապրիլի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնելու վերաֆինանսաւորման տոկոսադրույքը 0,25%-ով` այն սահմանելով 6,50%: Լոմբարդային վարկի եւ աւանդի տոկոսադրույքները սահմանուել են համապատասխանաբար, 9,5% եւ 3,5%:
  -   Տնտեսութիւն