ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԿԳՈՐԾՈՒՂԻ 4 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԿԳՈՐԾՈՒՂԻ 4 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻ

  • 14-04-2008 19:35:00   |   |  Սպորտ
ԱԹԷՆՔ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 13-ին Յունաստանի մայրաքաղաք Աթէնքում աւարտուեց բռնցքամարտի միջազգային օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը: Հայաստանի 5 պատուիրակներից ոչ մէկին չյաջողուեց վարկանիշային եռյակ մտնել: Այսպիսով, Հայաստանը Պեկինի օլիմպիական խաղեր կգործուղի 4 բռնցքամարտիկի` Յովհաննէս Դանիելեանին (48 կգ, Երեւան), Հրաչեա Ջավախյանին (60 կգ, Վանաձոր), Էդուարդ Համբարձումեանին (64 կգ, Երեւան) եւ Անդրանիկ Յակոբեանին (75 կգ, Էջմիածին):
  -   Սպորտ