ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ԵՒՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 4 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ԵՒՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 07-04-2008 17:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 28-ից ապրիլի 5-ը Հայաստանի թաեքվոնդոյի ազգային հաւաքականը Թեհրանում Իրանի հաւաքականի հետ համատեղ ուսումնամարզական հաւաք անցկացրեց նորանշանակ գլխաւոր մարզիչ Ռահիմ Սալեհի (Իրան) ղեկավարութեամբ: Ապրիլի 8-ին Հայաստանի հաւաքականը կմեկնի Հռոմ Եւրոպայի առաջնութեանը մասնակցելու նպատակով: Թիմի կազմում ընդգրկուած են Արամ Սահակեանը (84 կգ), Արման Երեմյանը (78 կգ), Գրիգոր Վարդանեանը (72 կգ) եւ Լեւոն Փաշաբեզյանը (67 կգ, բոլորն էլ Երեւան): Եւրոպայի առաջնութիւնը կաւարտուի ապրիլի 14-ին:
  -   Սպորտ